Հակոբ Հակոբյանի` բենզալցակայանի պայթյունից տուժած հարազատները լուրջ այրվածքներ են ստացել
ОбществоԷջմիածնում` «Զվարթնոց» ռեստորանի մոտակայքում գտնվող գազալցակայանում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով երեք տուժածներ տեղափոխվել են ՀՀ ԱՆ Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոն: Նրանք Ազգային ժողովի նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանի ազգականներն են: ՀՀ ԱՆ Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոնի տնօրեն Նորայր Դավիդյանից տեղեկացանք, որ Հակոբ Հակոբյանի որդին` Արմեն Հակոբյանը, եւ եղբորորդին` Արմեն Ռաֆ այելի Հակոբյանը, վերակենդանացման բաժանմունքում են: «Նրանց վիճակը ծանր է, ստացել են շատ լուրջ այրվածքներ` մարմնի տարբեր մասերի, այդ թվում` շնչուղիների»,-ասաց Դավիդյանը: Երրորդ տուժածը Արթուր Գասպարյանն է, ով եւս շնչափողի այրվածքներ է ստացել` 15-25 տոկոս: Երեք տուժածներն էլ վերակենդանացման բաժանմունքում են:
Մայիսի 26-ին, ժամը 09.52-ին ահազանգ է ստացվել, որ Էջմիածնի մայրուղում` «Զվարթնոց» ռեստորանի մոտակայքում գտնվող գազալցակայանում լիցքավորման սարքից տեղի է ունեցել պայթյուն. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ, ՄՃԿԿ օպերատիվ խումբը և ջրատար: