Ադրբեջանցիները Վրաստանում հակահայկական կայք են ստեղծել
ОбществоԱդրբեջանցիներն այժմ էլ հակահայկական գործունեությամբ են սկսել զբաղվել Վրաստանում:
Ադրբեջանցիները Վրաստանում գործող kavkazplus.com կայք են ստեղծել, որը լի է հակահայկական քարոզչություն բովանդակող եւ պատմությունը կեղծող նյութերով:
Ինչպես պնդում են ադրբեջանցիները՝ այն համարվում է, այսպես կոչված, Ազգային փոքրամասնությունների մոնիտորինգային խմբի «Կաֆկազպլյուս» վեբ կայք:
Կայքում անգլերենով, ռուսերենով, վրացերենով եւ ադրբեջաներենով նյութեր են տեղադրվում: Կայքում Լեռնային Ղարաբաղի եւ Աբխազիայի հակամարտութունների հետ կապված առանձին էջ է ստեղծվել, որտեղ երկու հակամարտությունների մասին վրացերենով խեղաթյուրված տեղեկատվություն է տեղադրվում: Կայքի գրագիտության մասին կարելի է դատել վերնագրից, որում հայերենով «Կովկաս» բառը գրված է սխալ:
Կայքի աշխատանքները կյանքի են կոչում ադրբեջանցիներ Էլբրուս Մամմադովը, Սաբիր Մեհտիեւը, ինչպես նաեւ այլ ադրբեջանցի եւ վրացի ազգայնականներ: Կայքը հակահայկական նյութերով ապահովում է ադրբեջանական տխրահռչակ, այսպես կոչված, Ղարաբաղի ազատագրության կազմակերպությունը: