ՀԱՕԿ-ն իր ներկայիս շենքը կարող է վերածել թանգարանի
ОбществоՀայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի ներկայիս շենքը (Աբովյան փողոց) կարող է վերածվել օլիմպիական թանգարանի:
«ՀԱՕԿ-ի ներկայից շենքը ՀԱՕԿ-ի սեփականությունն է և կոմիտեի գործկոմի նիստով կորոշի, թե ինչ անել շենքի հետ: Նախնական տվյալների համաձայն՝ ցանկություն ունենք այնտեղ Օլիմպիական թանգարան կառուցել»,- այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց ՀԱՕԿ-ի գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը: Նրա խոսքով՝ վերջնական որոշում դեռ կայացված չէ, բայց այդտեղ ինչ էլ կառուցվի, կապված է լինելու սպորտի հետ:
Ընթացիկ տարվա սեպտեմբերին շահագործման կհանձնվի Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նոր շենքը: