Բրազիլիայում ձերբակալվել Է նեապոլյան մաֆիայի պարագլուխը, ով 30 տարի փախուստի մեջ Էր
ОбществоԲրազիլիայում ձերբակալվել Է նեապոլյան մաֆիայի ամենաճարպիկ պարագլուխներից մեկը՝ Պասկուալե Սկոտին, որն ավելի քան 30 տարի փախուստի մեջ Էր, տեղեկացնում Է BBC-ին:
Իտալիայում «Կամորիայի» մարտական խմբի պարագլխին դատապարտել Էին 20 սպանությունների համար: 1984 թվականին Սկոտիին հաջողվել Էր փախչել հիվանդանոցից:
Բրազիլիայում նա ապրում Էր կեղծ անձնագրով՝ իր բնակության համար ընտրելով Ռեսիֆի հյուսիսարեւելյան մեգապոլիսը:
Մոտ օրերս նեապոլցուն կարտահանձնեն Իտալիային:
Հռումի անվտանգության ուժերն արդեն շնորհակալություն են հայտնել Բրազիլիային փախստականին բռնելու համար: