Արտասահմանյան գործողումները պետք է կրճատել. ՀՀ վարչապետ
ОбществоՀՀ կառավարությունը 2015 թվականի պետական բյուջեում բյուջետային հատկացումների եռամսյակային վերաբաշխման եղանակով ավելացրեց «Արտասահմանյան պաշտոնական գործուղումներ» ծախսային ծրագրի գծով նախատեսված առաջին կիսամյակի գումարը 60 մլն դրամով: ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Վախթանգ Միրումյանը նշեց, որ անփոփոխ է թողնվում նշված ծրագրի գծով նախատեսված հատկացումների տարեկան գումարը:
Իր հերթին, վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդգծեց, որ պետք է գործուղումները կրճատել: «Իհարկե, կքննարկենք, որոնք կարևոր են՝ պետք է անպայման գնան մեր պատվիրակությունները, բայց եթե կարևորությունն ավելի նվազ է, ապա իմ կարծիքով, պետք է մերժենք»,- ասաց վարչապետը՝ հանձնարարելով կառավարության աշխատակազմին՝ քննարկել բոլոր գործուղումները: