ԱՊՀ-ի երկրները մինչեւ 2020 թվականը ազգային զինված ուժերի զարգացման հայեցակարգ են մշակել
ОбществоԱՊՀ-ի երկրների գլխավոր շտաբները մշակել են մինչեւ 2020 թվականը ազգային զինված ուժերի զարգացման հայեցակարգ, որը կարող Է ընդունվել այս տարվա աշնանը: Այդ մասին մայիսի 27-ին Սոչիում լրագրողներին հայտնել Է ՌԴ-ի զինուժերի գլխավոր շտաբի պետ բանակի գեներալ Վալերի Գերասիմովը:
«Մենք քննարկեցինք մինչեւ 2015 թվականն ընկած ժամանակաշրջանում Համագործակցության երկրների զինված ուժերի զարգացման հայեցակարգի կատարման արդյունքները: Մշակել ենք 2015-2020 թվականներն ընդգրկող ժամանակաշրջանում հերթական հայեցակարգի հիմնական դրույթները: Բոլոր դիրքերը համաձայնեցված են, եւ մենք հուսով ենք, որ աշնանը այդ հայեցակարգը կընդունվի ԱՊՀ-ի պետությունների ղեկավարների խորհրդի նիստում»,-ասել Է Գերասիմովը՝ ամփոփելով շտաբների պետերի կոմիտեի նիստի արդյունքները:
Նրա խոսքով՝ նիստում նաեւ քննարկվել են դաշտային, օդային, ծովային պատրաստության մրցումներին ԱՊՀ-ի երկրների զինված ուժերի ստորաբաժանումների մասնակցության հարցերը, որոնք կանցկացվեն ինչպես ՌԴ-ում, այնպես Էլ Համագործակցության մյուս երկրների տարածքում:
«Քննարկել ենք Համագործակցության պետությունների զինված ուժերի կապի միասնական համակարգի ստեղծման հայեցակարգի հիմնական դրույթները, ինչպես նաեւ ռադիացիոն, քիմիական ու կենսաբանական իրադրության փոփոխությունների վերաբերյալ տեղեկացման, ինժեներային, հումանիտար ականազերծման հարցերը եւ մի շարք այլ հարցեր»,-ասել Է Գերասիմովը:
Նա ընդգծել Է, որ «նիստն անցել Է կառուցողական լավ մթնոլորտում»: «Լուծվել են բազմաթիվ հարցեր, ընդունվել են որոշումներ, որոնք հետագայում կապահովեն մեր զինված ուժերի փոխգործակցությունը»,-ասել Է ՌԴ-ի գլխավոր շտաբի պետը:
Գերասիմովն ընդգծել Է, որ ԱՊՀ-ի երկրների զինված ուժերի համագործակցությունը հետեւողականորեն փոխադրվում Է գործնական հարթություն: «Մեր ջանքերի վեկտորը հետեւողականորեն ռազմապրոֆեսիոնալ վարպետության եւ զինծառայողների մարտական պատրաստության բարձրացման գործնական հարթություն Է փոխադրվում համատեղ միջոցառումների կազմակերպման հիման վրա»,-ասել Է Գերասիմովը:
Կոմիտեի աշխատանքին մասնակցել են Ռուսաստանի, Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի եւ Տաջիկստանի պաշտպանության նախարարությունների պատվիրակությունները, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: