Սիրիայի նախագահը և ՀՀ արտգործնախարարը կարևորել են ահաբեկչության դեմ միասնական պայքարի անհրաժեշտությունը
ОбществоՍիրիայի նախագահ Բաշար ալ Ասադը մայիսի 27-ին ընդունել է ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանին և նրա գլխավորած պատվիրակությանը: Ինչպես հաղորդում է սիրիական ՍԱՆԱ գործակալությունը, հանդիպման ընթացքում կողմերը շեշտել են Սիրիայի և Հայաստանի միջև խորը արմատավորված պատմական հարաբերությունների կարևորությունը և ընդգծել են եր կկողմ հարաբերությունների ամրապնդման անհրաժեշտությունն` ի շահ երկու երկրների և տարածաշրջանի: Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադը կարևոր դեր է վերապահել Հայաստանի կառավարությանը ահաբեկչության դեմ պայքարում, նաև ընդգծել է տարածաշրջանի իրական պատկերն արևմտյան երկրներին ներկայացնելու անհրաժեշտությունը:
«Տառապանքների միջով, որով անցել է հայ ժողովուրդը, այսօր անցնում է սիրիացի ժողովուրդը` սպանության նույն գործիքով, միայն տարբեր ճանապարհով և նպատակներով»,-ասել է Ասադը: Նա շեշտել է Թուրքիայի վտանգավոր դեր խաղալու հանգամանքը` նշելով, որ միջազգային հանրությունը պետք է ճնշում գործադրի Թուրքիայի վրա` դադարեցնելու իր ապակառուցողական գործողությունները:
Իր հերթին Էդվարդ Նալբանդյանը դատապարտել է ահաբեկչական հանցագործությունները սիրիացիների դեմ` նշելով, որ սպառնալիքը պահանջում է միասնական և լուրջ ջանքեր ներդնել ահաբեկչության դեմ պայքարելու համար: