Երևանում ընթանում է էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքի ակցիա
ОбществоԵրևանում ընթանում է էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքի ակցիա, որի մասնակիցները երթով շարժվել են դեպի Հանրապետության հրապարակ: Երթին մասնակցում են նաև Ազգային Ժողովի ընդդիմադիր խմբակցությունների և արտախորհրդարանական ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչներ:
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ պատգամավորներով քննարկել են ստեղծված իրավիճակը և մշակել փաստաթուղթ, որում առաջարկություններ ու լուծումներ են ներկայացվելու ստեղծված իրավիճակի հաղթահարման համար։ «Փաստաթուղթը շուտով կներկայացվի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին։ Դրանում մեր բոլոր մտահոգությունները ներկայացված են։ Քաղաքացիները չպետք է վճարեն ՀԷՑ–ի կուտակած պարտքերի դիմաց»,– ասաց Էնֆիաջյանը։
« ՀԵՑ-ի գործունեության մեջ առկա են մի շարք բացթողումներ և թողտվություններ, որոնց հիման վրա պետք է հարուցվեն նաև քրեական գործեր: Սա լուրջ հարց է, որը վերաբերում է Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու, փոքր և միջին բիզնեսին»,- իր հերթին նշեց Հայ ազգային խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանը: ՀԱԿ պատգամավորը վստահություն հայտնեց, որ ժողովրդի ճնշման արդյունքում էլեկտրաէներգիայի սակագինը չի բարձրանա։
Ազատութան հրապարակում մեկնարկած երթի մասնակիցներն անցել են Սայաթ-Նովա և Աբովյան փողոցներով, ապա հավաքվել Հանրապետության հրապարակում, անցել Ամիրյան փողոցով, Մաշտոցի պողոտայով:
Մայիսի 27-ին էլեկտրաէներգիայի հնարավոր թանկացմեն դեմ բողոքի ակցիաներ են տեղի ունեցել նաև հանրապետության այլ քաղաքներում: Երևանայան ակցիայի մասնակիցները երթի ժամանակ հայտարարեցին, որ պատրաստվում են անցկացնել ևս մեկ նման հավաք՝ հունիսի 19-ին:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը դիմել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին՝ հոսանքի սակագինը 40-53 տոկոսով բաձրացնելու համար: ՀԷՑ-ն առաջարկում է 1 կՎտ-ի սակագինը բարձրացնել մինչեւ 58 եւ 48 դրամ գիշարվա և ցերակվա համար: Ներկայումս սակագինը կազմում է 1 կՎտ-ի համար 41,85 դրամ ցերեկը, եւ 31,85 դրամ՝ գիշերը։