Բոստոնի արվարձանում «Համբուրել հողը. Նոր Հայաստան» ցուցահանդես է անցկացվում
КультураԱմերիկյան Մասաչուսեթս նահանգի Բոստոնի արվարձանային Ուեսթոն քաղաքում անցկացվում է «Համբուրել հողը. Նոր Հայաստան» ցուցադրության երրորդ մասը, որը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված ցուցահանդեսների շարքի գագաթնակետն է դառնալու:
Ըստ «The Boston Globe»-ի, ցուցահանդեսի այս մասը, որը տեւելու է մինչեւ հունիսի 13-ը, անցկացվում է Քեմբրիջյան Ուեսթոնի դպրոցի Թոմփսոնի պատկերասրահում, իսկ առաջին երկու հատվածներն անցկացվել են Ուոթերթաունի Հայկական գրադարանում եւ Ամերիկայի թանգարանում:
Ժամանակակից նկարիչների աշխատանքներում ներկայացված են կրկնակի ողբերգության հետեւանքները. 1915-1922 թվականներին Օսմանյան կայսրությունում 1.5 մլն հայերի սպանությունն ու թուրքական կառավարության կողմից Ցեղասպանության շարունակվող ժխտողականությունը:
Ցուցահանդեսն իր գունագեղությամբ արտացոլում է անբուժելի ցավի փորձը: Ժամանակակից այդ նկարիչները ծնվել են ընտանիքներում, որտեղ ծնողները կամ պապիկներն ու տատիկները նրանց պատմել են Հայոց ցեղասպանության մասին կամ ընդհանրապես չեն խոսել այդ թեմայի շուրջ: