Մարդկանց պետք չէ այնպիսի նախագահ, ինչպիսին Բլատերն է. Պլատինի
ОбществоՈՒԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինին քննադատել է ՖԻՖԱ-ի նախագահ Ժոզեֆ Բլատերին:
«Մարդկանց հարկավոր չէ ՖԻՖԱ-ի այնպիսի նախագահ, ինչպիսին Բլատերն է: Մենք քննարկել ենք մի շարք հարցեր և վաղը կայանալիք ընտրությունների ժամանակ, կարծում եմ, շատերը կքվերակեն արքայազն Ալիի օգտին: Բլատերն այնքան ուժեղ չէ, որքան առաջ էր: ՖԻՖԱ-ին նոր նախագահ է հարկավոր: Բլատերի համար այսքանը բավական էր»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ, Ցյուրիխիում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Միշել Պլատինին:
Ավելի վաղ ԶԼՄ-ներում գրում էին, որ Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի` ՖԻՖԱ-ի նախագահի ընտրության օրը կարող է փոփոխվել: ՈՒԵՖԱ-ի գլխավոր քարտուղար Ջանի Ինֆանտինոն հայտարարել էր, որ հարկավոր է տեղափոխել ՖԻՖԱ-ի նախագահի ընտրության օրը` ՖԻՖԱ-ում կաշառակերության հետ կապված մեծ աղմուկի պատճառով: Սակայն այդ հարցում ոչ մի փոփոխություն չի եղել, և ընտրությունները կկայանան մայիսի 29-ին: ՖԻՖԱ-ի նախագահի ընտրություններին կմասնակցեն երկու թեկնածու՝ ՖԻՖԱ-ի գործող նախագահ 79-ամյա Բլատերը և Հորդանանի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավար Ալի բին ալ Հուսեյնը: