Հայաստանում գրանցվել է 1.3 մագնիտուդով երկրաշարժ
ОбществоՀայաստանի Հանրապետության տարածքում մայիսի 29-ին՝ տեղական ժամանակով ժամը 04.53-ին, տեղի է ունեցել 1.3 մագնիտուդով երկրաշարժ, որի ուժգնությունն էպիկենտրոնային գոտում կազմել է 2 բալ: Ինչպես տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունից, երկրաշարժի էպիկենտրոնի աշխարհագրական կոորդինատներն են՝ հյուսիսային լայնության 40.280 և արևելյան երկայնության 44.420: Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 10 կմ խորության վրա: Երկրաշարժը զգացվել է Երևան քաղաքում: