Ереван, 10.Октябрь.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета «Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей Лихачёв Армения заинтересована в полноценном участии в ЕАЭС: Пашинян На автодороге Ереван-Севан произошел камнепад


«Երևանյան ամառ 2015»-ը այս տարի կանցկացվի ավանդական դարձած, նաև մի շարք նոր միջոցառումներով

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ երրորդ տարին անընդմեջ մայրաքաղաքում կիրականացվի «Երևանյան ամառ» եռամսյա բազմոլորտ՝ մշակութային, ժամանցային ու առողջապահական ընդգրկուն ծրագիրը, որի մանրամասները ներկայացրել է Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը։ «Երևանյան ամառ 2015» ծրագրում ընդգրկված են ավանդական դարձած ու նոր շուրջ 60 միջոցառումներ՝ փառատոններ, ցուցահանդեսներ, բացօթյա համերգներ, մարզական մրցույթներ, ինչպես նաև պետական, հոգևոր, ազգային ու միջազգային օրացուցային տոներ ու օրեր։ Ծրագրի գրեթե բոլոր միջոցառումները բացօթյա են։

«Երևանում և որևէ ցանկացած քաղաքում, մշակութային մթնոլորտի բաղկացուցիչ են բացօթյա միջոցառումները, որոնց մեծ հանրույթ է կարողանում մասնակցել, շատ ավելի տոնական է լինում, ինչու չէ, նաև երիտասարդական իմպրովիզներով պայմանավորված, բավականին ուրույն միջոցառումներ են լինում»,- նշել է Արամ Սուքիասյանը և մանրամասնել ամենագլխավոր միջացառումներն ու հատկապես «Երևանյան ամառ 2015»-ի մեկնարկային օրվա ծրագիրը։ «Երևանյան ամառ 2015»-ը մեկնարկելու է հունիսի մեկին՝ Երեխաների իրավունքների պաշտպանության օրը։

Ըստ ժամանակացույցի՝ օրվա միջոցառումներն սկսվելու են Մանկական երկաթուղում (ժամը 10։00-14։00-ը Երկաթուղու և մանկական զվարճախաղերի անվճար սպասարկում), Հաղթանակ» զբոսայգում (ժամը 10։00-13։00-ն մանկական զվարճախաղերի անվճար սպասարկում)։ Ազատության հրապարակում ժամը 11։00-15։00-ն կավճանկարչություն, մարզական տոնահանդես, սպորտային մրցումներ են լինելու, տոնական մանկական համերգ, խաղեր։ Հունիսի մեկի միջոցառումները «Հաղթանակ» զբոսայգում տևելու են ողջ օրը՝ մինչ 22։00-ի մեծ հրավառությունը։

Օրվա ամենամեծ իրադարձությունը, թերևս, հիմնանորոգված ու արդիականացված Կենդանաբանական այգու տարեշրջանի բացումն է՝ հունիսի մեկին, ժամը 14։00-ին։

«Երևանի կենդանաբանական այգին կներկայանա լիովին նորովի։ Բավականին լուրջ աշխատանքներ են կատարվել, և այս տարեշրջանից սկսած՝ կենդանական աշխարհի առումով կլինեն նորություններ, այցելուներն այգու ներքին նոր երթուղի կհայտնաբերեն։ Մենք հավակնություն ունենք այգին դարձնելու տարածաշրջանի լավագույն կենդանաբանական այգին։ Շատ ջանք ու նվիրում պահանջող այս գործի առաջին փուլը հաղթահարված է. երկրորդ փուլը կսկսվի աշնանից և նախագիծը, որ Երևանի քաղաքապետի նախընտրական ծրագրի բաղադրիչ խոստումն էր, կարծում եմ հաջորդ տարի ավարտին կհասցվի»,- նշել է քաղաքապետի տեղակալը, ապա հավելել, որ Կենդանաբանական այգու նախամուտքը այգու հիմնանորոգումից հետո գործելու է որպես հանրային այգի, հետևաբար մուտքն անվճար է, իսկ Կենդանաբանական այգու տոմսերի համար մշակվել է գնային ճկուն համակարգ՝ ըստ օրերի։

Հունիսի մեկին մի շարք այլ միջոցառումներ էլ են անցկացվելու՝ կեսօրից մինչ 15։00-ն Հյուսիսային պողոտայում կերպարվեստի բաց դաս է լինելու մանուկների համար, 16։00-ին Երևանի քաղաքապետարանի ճեմասրահում լուսանկարչական անհատական ցուցահանդես է բացվելու, 20։00-22։00-ն Կարապի լճում մուլտֆիլմերի բացօթյա ցուցադրություն է:

««Երևանյան ամառ»-ը մի լավ ավանդույթ էլ է ամրապնդում՝ համագործակցությունը գործընկերների, մասնավոր ձեռնակրությունների, հասարակական կազմակերպությունների հետ, որոնց ներդրումը ծրագիրը շատ ավելի հետաքրքրական է դարձնում»,- նշել է Արամ Սուքիասյնաը և ներկայացրել մի շարք գործակցային միջոցառումներ, ինչպիսին է օրինակ «Ֆրեսկո» արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի երկրորդ միջազգային փառատոնը, որն անցկացվում է Արարատյան հայրապետական թեմի հետ համատեղ։ Փառատոնը կանցկացվի հունիսի 27-30-ը Կարապի լճի բացօթյա էկրանի շուրջ. փառատոնին ներկա կլինեն տարբեր եկեղեցիների ներկայացուցիչներ, հոգևարականներ, ովքեր միաժամանակ ժյուրիի անդամներ կլինեն։ «Ֆրեսկո»-ի փակման հաջորդ օրը Կարապի լճի էկրանին կցուցադրվեն «Ոսկե ծիրան» 12-րդ կինոփառատոնի ֆիլմերից։

«Երևանյան ամառ 2015»-ին բազմաթիվ միջոցառումներն են նախատեսված վարչական շրջաններում, հատկապես մեծ զբոսայգիներում։

«Վերջին տարիներին բազմաթիվ այգիներ են վերանորոգվում, վերականգնվում, բարեկարգվում, կառուցվում։

Ամեն վարչական շրջան իր այգում առանձին օրերին միջոցառումներ կանցկացնի՝ այդպիսով նաև մշակութային երանգ տալով նորոգված այգիներին»,- նշել է Արամ Սուքիասյնաը և հավելել, որ այդպիսով ևս մեկ երևանյան ավանդույթ է վերականգնվում՝ ամառային բացօթյա համերգները Երևանի այգիներում, պուրակներում։

Ծրագրի մարզական միջոցառումները նախատեսված է անցկացնել հունիս և հուլիս ամիսներին։ Վոլեյբոլի,բասկետբոլի, շախմատի, ֆուտբոլի բակային առաջնությունները կամփոփվեն օգոստոսի 3-ին։

«Երևանյան ամառ» ծրագրի ավանդական միջացառումներից են դարձել «Գարեջրի» և «Ձմերուկի» փառատոնները, որոնք, դատելով երևանցիների ու հյուրերի ակտիվ մասնակցությունից, շատ սիրված օրեր են դարձել Երևանում։

Վարդավառը ևս ծրագրում ներառված է և տոնվելու է Երևանի տարբեր ջրավազանների մոտ ու բակերում։ «Երևանյան ամառ 2015» ծրագրի նորույթներից են «Հացը լեռներում» տոնածիսական փառատոնը՝ «Համով-հոտով Երևան» խորագրով, «Ուրֆա. Վերածնված արժեքներ» ազգային տարազների ցուցադրությունը, «Հայտնիները հայ լուսանկարիչների աչքերով» ցուցահանդեսը, «Երևանյան շեփորներ» երաժշտական բացօթյա փառատոնը, «Երևան Տարազ FEST» փառատոնը։

«Երևանյան ամառ 2015»-ի օգոստոսին մեծ նորույթ է սպասվում. հյուրախաղերով Երևան է ժամանելու Սանկտ Պետերբուրգի «Շապիտո Իմպերիալ» կրկեսը։

«Թանգարանային Երևան»-ը հունիսի 1-ից օգոստոսի 31-ն է։ Յուրաքանչյուր շաբաթ օր մուտքն անվճար է լինելու Երևանի քաղաքապետարանի ենթակայության թանգարաններ՝ Երևան քաղաքի պատմության թանգարան, «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարան, Ժամանակակից արվեստի թանգարան, Կարեն Դեմիրճյանի թանգարան, «Էդուարդ Իսաբեկյան» ցուցասրահ։

Այս տարի ևս «Երևանյան ամառ»-ը ունի առողջապահական բաղադրիչ։ Օգոստոսը մեկնարկելու է «Ավելի առողջ Երևան» 15-օրյա ակցիայով, որի ընթացքում կիրականացվեն սիրտ-անոթային հիվանդությունների հետ կապված հետազոտություններ՝ Երևանի քաղաքապետարանի ենթակայության առողջապահական հիմնարկների ներգրավվածությամբ։

«Երևանյան ամառ 2015»-ն ամփոփվելու է օգոստոսի 31-ին Կարապի լճի հարակից տարածքում՝ «Ցտեսություն, ամա՛ռ» խորագրով եզրափակիչ համերգով։

Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости АрменииЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армянРальф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного управления Юнибанк стал главным спонсором AGBU Global Run в поддержку Camp NairiПо новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян» Моя задача — чтобы вы трезво оценили ситуацию. Аршак КарапетянUcom продолжает масштабную модернизацию сети, расширяя покрытие 5G и повышая качество связиНи один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак КарапетянОтношение армянского народа к русскому народу: глубже, чем геополитика Станьте акционером Юнибанка и приобретите бессрочные облигации с доходностью 13,25%Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак КарапетянПолный каталог Armflix вновь доступен на UplayВсё, что я говорю, оно опирается на факт. Аршак Карапетян Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой Что будет если 102-я российская военная база выйдет из Армении? Арутюн Арутюнян: «Власти не намерены подавать заявку на членство в ЕС, а закон приняли, чтобы не допустить референдума» Что если 102-я российская военная база выйдет из Армении? Алиев наступает, Ереван оправдывается: К чему приведет «мир» по-азербайджански и как это остановить