Ереван, 11.Октябрь.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета «Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей Лихачёв Армения заинтересована в полноценном участии в ЕАЭС: Пашинян На автодороге Ереван-Севан произошел камнепад


Թուրքական շաբաթ. հայկական վանքերի ահագնացող վիճակից մինչև նախընտրական պայքար

Թուրքիայում խորհրդարանական ընտրություններին ընդառաջ սկսել են դրսևորվել ակնհայտ հակահայկական տրամադրությունները երկրի իշխանական շրջանակների կողմից: Երկրի նախագահն ու վարչապետը սկսել են տարատեսակ հայտարարություններով մեղադրել ընդդիմադիր կուսակցություններին հայերի հետ հակապետական համագործակցության մեջ` ցանկանալով այդպիսով նվազեցնել այդ կուսակցությունների հեղինակությունը ժողովրդի շրջանում և սրելով հակահայկական տրամադրությունները երկրում: «Արմենպրես»-ը հետևել է Թուրքիայում անցնող շաբաթվա այս և մյուս իրադարձություններին և ներկայացնում է դրանցից ամենաուշագրավները:

Այս շաբաթ երկրում սկսեցին  ահազանգեր հնչեցվել պատմական Հայաստանի տարածքում անտերության մատնված և ոչնչացման եզրին գտնվող հայկական կոթողների վերաբերյալ: Նախ լրատվամիջոցները հայտնեցին, որ Մուշ քաղաքի` 18-րդ դարով թվագրվող Առաքելոց հայկական վանքը, որն արդեն երկար տարիներ է` մատնված է անտերության, վերածվել է խլուրդների բույնի: Խնդրի վերաբերյալ խոսել է Սասունի հայերի սոցիալական փոխօգնության և համերաշխության մշակութային միության նախագահ Ազիզ Դաղջըն, ով հայտնեց, որ արդեն զբաղվում է վանքի հարցով և այն պահպանելու համար դիմումներ է ներկայացրել համապատասխան մարմիններին: Ավելի ուշ նա հայտնեց հայկական մեկ այլ վանքի՝ Մշո Սուրբ Կարապետի վերականգնման անհրաժեշտության մասին՝ հավելելով, որ այս հարցով ևս դիմումներ են ներկայացվել մշակույթի և զբոսաշրջության, ինչպես նաև ներքին գործերի նախարարություններ:

Այս շաբաթ նոր զարգացում տեղի ունեցավ «Ակոս» պարբերականի նախկին խմբագրապետ Հրանտ Դինքի սպանության գործով: Ստամբուլի ոստիկանության հետախուզական բաժնի նախկին տնօրեն Ալի Ֆուաթ Յըլամզերը, ով նախկինում մի քանի անգամ կանչվել էր հարցաքննության, կալանավորվեց «ծրագրավորված մարդասպանությանն աջակցելու» և «հանցախումբ կազմելու» հիմնավորումներով:

Թուրքիայի Դիարբեքիր նահանգի Քայափընար գավառի ղեկավարության որոշմամբ երկրում սպանված լրագրողներ Հրանտ Դինքի և Հաֆըզ Աքդեմիրի անուններով կոչվեցին երկու նորակառույց զբոսայգի: 2007 թվականին թուրք ազգայնականի կողմից արձակած կրակոցների հետևանքով զոհված Դինքի անունով զբոսայգին զբաղեցնում է 24 հազար քառակուսի մետր տարածք: 

Խորհրդարանական ընտրություններին ընդառաջ երկրում շարունակվող նախընտրական պայքարի շրջանակներում սկսեցին ակնհայտ դրսևորվել հակահայկական տրամադրություններ իշխանությունների կողմից: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ով ակտիվորեն մասնակցում է հունիսի 7-ին այդ երկրում անցկացվելիք խորհրդարանական ընտրություններում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ) նախընտրական քարոզարշավին, Ուրֆայում տեղի ունեցած հանրահավաքի ելույթում անդրադառնալով թուրք-քրդական բախումներին և, ակնարկելով ընդդիմությանը, հանդես եկավ զավեշտալի հայտարարությամբ` ասելով, թե «որոշ քաղաքական ուժեր Թուրքիան մասնատելու նպատակով համագործակցում են հայկական սփյուռքի հետ»: Իսկ վարչապետ Ահմեդ Դավութօղլուն  ընդդիմադիր քրդական Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության (ԺԴԿ) համանախագահ Սալահեթդին Դեմիրթաշին մեղադրեց հայկական սփյուռքի հետ «առևտուր» անելու մեջ:

Սրանով, սակայն, Դավութօղլուն չսահմանափակվեց: Բաթմանում անցկացված հանրահավաքի ժամանակ նա, ակնարկելով նույն քրդական կուսակցությանը, որին իրենց աջակցությունն էին հայտնել Եվրոպայի հայերը, հայտարարեց. «Քրդին, թուրքին, արաբին կարո՞ղ է օգուտ լինել մեկից, ում ընկերը հայկական սփյուռքն է»: Ի պատասխան նրա նման հայտարարությունների Twitter-ում «Ընկերս հայկական սփյուռքն է» (#arkadasimermenidiasporası) հեշթագով արշավ սկսվեց :

Թուրքիայում խորհրդարանական ընտրություններին ընդառաջ երկրի տարբեր ոլորտների 200 ներկայացուցիչներ կառավարությանն ուղղված «Հրատապ նախազգուշացում» անունը կրող հայտարարություն հրապարակեցին, որում կոչ են արել հետևել, որ ընտրական գործընթացն անցնի հանգիստ և ապահով միջավայրում: Հայտարարության մեջ թուրք գործիչներն իրենց մտահոգությունը հայտնեցին այն բանի առնչությամբ, որ ընտրական շեմը տասը տոկոսից չիջեցնելուն զուգահեռ, նախագահը հակասահմանադրական քայլերի է դիմում` մասնա կցելով նախընտրական քարոզարշավին և երկրում իրավիճակը հասցնելով ավելի մտահոգիչ մակարդակի: 

Այս ընթացքում հայտնի դարձավ, որ Մուշ նահանգի Վարթո գավառում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության բոլոր անդամներն անցել են քրդական Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության շարքերը:

Շաբաթվա ուշագրավ լուրերից մեկն էլ այն էր, որ Թուրքիայի 11-րդ նախագահ Աբդուլլահ Գյուլը դադարել է Twitter-ում հետևել երկրի ներկայիս նախագահ և իր վաղեմի ընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանի գրառումներին, ավելին՝ նա սոցցանցում իր ընկերների ցուցակից ջնջել է Էրդողանի անունը: Միջադեպը դարձել է սոցցանցի թուրք օգտատերերի զվարճանքի պատճառ: Օրինակ՝ ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցությունից պատգամավորի թեկնածու Էրեն Էրդեմը Twitter-ում գրել է. «Աբդուլլահ Գյուլը unfollow է արել Էրդողանին: Բյուլենթ Արինչից (փոխվարչապետ) էլ spam ենք սպասում»:

Ամփոփեց Արաքս Կասյանը

Тайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости АрменииЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армянРальф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного управления Юнибанк стал главным спонсором AGBU Global Run в поддержку Camp NairiПо новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян» Моя задача — чтобы вы трезво оценили ситуацию. Аршак КарапетянUcom продолжает масштабную модернизацию сети, расширяя покрытие 5G и повышая качество связиНи один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак КарапетянОтношение армянского народа к русскому народу: глубже, чем геополитика Станьте акционером Юнибанка и приобретите бессрочные облигации с доходностью 13,25%Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак КарапетянПолный каталог Armflix вновь доступен на UplayВсё, что я говорю, оно опирается на факт. Аршак Карапетян Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой Что будет если 102-я российская военная база выйдет из Армении? Арутюн Арутюнян: «Власти не намерены подавать заявку на членство в ЕС, а закон приняли, чтобы не допустить референдума» Что если 102-я российская военная база выйдет из Армении?