Փրկարարները դուրս են բերել Տանձուտ գետում հայտնված մեքենան
ОбществоՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունում մայիսի 30-ին՝ ժամը 23.20-ին, տեղեկություն է ստացվել, որ Մ-8 միջպետական ավտոճանապարհի Վանաձոր-Դիլիջան հատվածի 8-րդ կմ-ում` «Կանյոն» ռեստորանային համալիրի մոտակայքում, շրջադարձ կատարելիս ավտոմեքենան ետնամասով հայտնվել է Տանձուտ գետում, տուժածներ չկան. ավտոմեքենան գետից դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Ինչպես տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները «ԳԱԶ 2410» մակնիշի 35SV811 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ Է. Խ., ծնվ. 1988թ.) դուրս են բերել Տանձուտ գետից: