Տավուշում և Լոռիում հակակարկտային կայաններից իրականացվել է 721 կրակոց
ОбществоՀ ՏԿԱԻՆ մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայության հակակարկտային 6 կայաններից Տավուշի մարզի Բագրատաշեն, Լոռու մարզի Գարգառ, Վարդաբլուր, Գյուլագարակ, Օձուն և Հագվի համայնքներում իրականացվել է 721 կրակոց: Ինչպես տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունից, կրակոցներ իրականացվել են մայիսի 31-ին՝ ժամը 11.52-ից մինչև 12.43-ն ընկած ժամանակահատվածում: