Գյումրիում հայտնաբերված դիակի վրա հրազենային վնասվածքներ կան
ОбществоԳյումրիում քիչ առաջ հայտնաբերված դիակի վրա հրազենային վնասվածքներ կան։ Այս մասին հաղորդում է Գյումրիում NEWS.am-ի թղթակիցը։
Մահացածը մոտ 30 տարեկան տղամարդ է։ Նրա մեքենայի մեջ հայտնաբերվել են նաեւ բանկային փաստաթղթեր, զենք։
Դեպքի վայրում հավաքվածները կարծում են, որ տեղի ունեցածն ինքնասպանություն է։
Դեռ հայտնի չէ մահացածի ինքնությունը։
Ավելի վաղ հաղորդել էինք, որ Գյումրիի Մուշ 2 թաղամասում մայիսի 31-ին ժամը 16:00-ի սահմաններում մեքենայի հայտնաբերվել է երիտասարդի դի։ Այս պահին դեպքի վայրում աշխատում են ոստիկաններն ու քննիչները։