Ереван, 23.Ноябрь.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Приказ не сопротивляться поступил из Армении в Арцах: Карапетян «Подарок» власти Аршаку Карапетяну Отношения Армении с Россией должны быть на самом важном месте, а у Запада нет того продукта безопасности, который он может предоставить Армении: Аршак Карапетян Процветание нашей страны зависит от каждого из нас: Аршак Карапетян О чем говорит нахождение банков в числе лидеров в списке налогоплательщиков? «Паст» Кто на самом деле является владельцем «Спайки»? «Паст» Важно, что отношения между Ираном и Арменией дружественные и конструктивные: Канани Акция протеста у офиса ООН: требуют возвращения пленных ВИДЕО: Ситуация в Армении и вокруг Армении остается стабильно тяжелой: Карапетян У берегов Сицилии затонул парусник с туристами: один человек погиб, пропали без вести 6 человек


Ո՞վ կլինի Սյունիքի նոր մարզպետը. Սերժ Սարգսյանը՝ Մովսիսյանի, Խաչատրյանի և Ասրյանի նշանակման թնջուկում

Կառավարության որոշմամբ՝ այսօր Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանն ազատվեց զբաղեցրած պաշտոնից: Որոշման մասին կառավարության նիստում հայտնեց Տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը: Հովիկ Աբրահամյանն էլ տեղեկացրեց, որ Վահե Հակոբյանը կնշանակվի Ջրային տնտեսության պետական կոմիտեի պետի պաշտոնում: Վահե Հակոբյանը Սյունիքի մարզպետ էր նշանակվել 2013 թվականի հուլիսին: Քաղաքական դաշտում Հակոբյանի ազատման փաստը լուրջ քննարկման առարկա է դարձել: Սա թերևս ամենաանսպասելի պաշտոնանկությունն էր: Թեև Վահե Հակոբյանը այլ պաշտոնի է նշանակվել, սակայն նոր աշխատավայրը բացարձակապես համադրելի չէ մարզպետի կարգավիճակի հետ, ուստի տարաբնույթ մեկնաբանությունները սպասելի էին: Այս պահին Սյունիքի մարզպետի քննարկվող թեկնածուները երեքն են՝ Էներգետիկայի և բնական պաշարների նախկին նախարար Արմեն Մովսիսյան, Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյան և ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի փոխնախարար Խաչիկ Ասրյան: Մեր աղբյուրները պնդում են, որ հենց այս երեք անուններից պետք է Սերժ Սարգսյանը ընտրություն կատարի: Արդ, ովքեր են մարզպետի թեկնածուները և ում միջև է ընտրություն կատարում գործող նախագահը: Արմեն Մովսիսյանը իր նախարար աշխատած տարիներին աչքի ընկավ Նաիրիտի աշխատակիցների խնդիրները մշտապես «ջրելու» տաղանդով, սակայն իսպառ զրկվեց նրանց վստահությունից: Ա.Մովսիսյանն ոչ մեկ անգամ է խոստումներ շռայլել նաիրիտցիներին, որոնք իրականություն չեն դարձել: Արմեն Մովսիսյանը Մոսկվայում ստորագրել է նաև «Հայռուսգազարդի»` ՀՀ-ին պատկանող վերջին 20 տոկոս բաժնետոմսերը «Գազպրոմին» տալու մասին պայմանագիրը: Չնայած, մեծ հաշվով, կատարել է իշխող համակարգի հրահանգը, սակայն քաջություն չի ունեցել երբեք բացահայտ խոսելու այդ մասին, ավելին, ԱԺ-ում նրա բացատրությունները այնքան աբսուրդային էին, որ Հովիկ Աբրահամյանի վարչապետության օրոք անհրաժեշտություն առաջացավ նրան պարզապես հեռացնել կառավարությունից՝ փոխարինելով ավելի «մաշված» դեմքով՝ Երվանդ Զախարյանով: Չթվարկենք ձախողումների ամբողջ կույտը, որ ունեցել է Մովսիսյանը իր պաշտոնավարման ընթացքում, թերևս բավարարվենք նրանով, որ ընդամենը ամիսներ առաջ խայտառակ գործունեության համար պաշտոնանկ արված նախարարի նշանակումը ամենախնդրահարույց մարզերից մեկում քիչ հավանական է թվում: Հաջորդը հավանական թեկնածուներից Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանն է, ում տան մոտ տեղի ունեցած արյունալի դեպքերի ժամանակ սպանվեց Գորիսի քաղաքապետի նախկին թեկնածու, գործարար Ավետիք Բուդաղյանը, իսկ վերջինիս եղբայրը՝ ԼՂՀ N զորամասի հրամանատար Արտակ Բուդաղյանը վիրավորվեց: Իհարկե, Խաչատրյանը կարողացել է քրեական անցյալ կուտակել դեռ նախքան մարզպետի պաշտոնը, իսկ նրա պաշտոնավարման ընթացքը պարզապես մղձավանջային իրողությունների ամբողջ շղթա է, և անհասկանալի է, թե բանական իշխանությունը ինչպես կարող է նրան վերանշանակել այդ պաշտոնում: Իսկապես անհասկանալի է մեր իշխանությունների հոգեկան շեղման հասնող մոլուցքը՝ իր անպետք կադրերին մշտապես տարբեր էշելոններում խցկելու հարցում: Տպավորություն է ստեղծվում, թե յոթանասունականներից սկսած Հայաստանում ծնելիությունը իսպառ վերացել է և նոր մարդիկ չեն ծնվել: Իշխանությունից ճահիճի հոտ է գալիս, ընդ որում այդ ճահիճը այնքան է նեխել, որ կլանում է անգամ այնտեղ հայտնված հատուկենտ նորմալ կադրերին: Եվ անհասկանալի է՝ որ կաթնասունի մտքով է անցնում, որ նմանատիպ անձիք դեռևս կարող են իշխանության վերադառնալ: Երրորդ թեկնածուն՝ ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի փոխնախարար Խաչիկ Ասրյանը, քրեական պատմությունների հերոս չէ: Հասարակությանը առավել հայտնի է Սերժ Սարգսյանին նվիրվածության ծայրահեղ դրսևորումներով, ինչի արդյունքում մշտապես մամուլի թիրախում և ուշադրության կենտրոնում է: Համարվում է Սերժ Սարգսյանի հովանավորյալը, իր «Հայոց արծիվներ» հասարակական կազմակերպությունը մշտապես Սերժ Սարգսյանի հենարաններից է, բազմաթիվ մասշտաբային միջոցառումներ՝ «Մարզական ընտանիք» և այլն, հենց Ասրյանին է վստահվել: Իշխանամերձ շրջանակները պնդում են, որ Սյունիքի մարզպետի պաշտոնը հենց նրա համար է ազատվել, քանի որ փոխնախարարի պաշտոնում շուրջ յոթ տարի պաշտոնավարելուց հետո նրան նոր աշխատանքի տեղափոխելու անհրաժեշտություն է առաջացել: Ի դեպ, Խաչիկ Ասրյանը սյունեցի է, նրա ղեկավարած կազմակերպությունը՝ «Հայոց արծիվները», սկիզբ է առել Սյունիքից՝ սկզբում կրելով «Սյունյաց արծիվներ» անվանումը: Ինչևէ, մարզպետի նշանակման հարցը կհստակեցվի եկող շաբաթ, երբ Սերժ Սարգսյանը Հայաստանում կլինի և վճիռ կկայացնի:
Кто станет депутатом? «Паст»Очередная «шустрость» свалить на других собственные ошибки: «Паст»Даст ли ход «папкам», или удовлетворится увольнением? «Паст»В списке основных налогоплательщиков также есть грузоперевозчики: «Паст»Уголовное преследование в отношении предпринимателей продолжается: «Паст»Юнибанк первым в Армении выпустил субординированные облигации Как не разориться в Черную пятницу: 5 полезных советовОжидать эскалации нужно всегда: Алексей АнпилоговАрмения – лидер среди стран СНГ по дороговизне услуг заведений общепитаМИД Армении прокомментировал заявление посла США в Баку об управлении трансграничными водными ресурсамиБельгийские политики и парламентарии направили заявление правительствам Азербайджана и БельгииМы призываем Азербайджан и Армению не упустить эту историческую возможность: Хакан ФиданАрмянские борцы завоевали одну серебряную и две бронзовые медали на Чемпионате мира по борьбе среди военнослужащихРоссия впервые нанесла удар по военному объекту Украины новейшей баллистической ракетой «Орешник» с гиперзвуковой боевой частьюДети Фонда «Музыка во имя будущего» посетили IDBankЮнибанк первым в Армении выпустил субординированные облигацииВ Армении сократят помощь для арцахских беженцевАрмянский предприниматель строит новую канатную дорогу на горной вершине КрымаОванес Чрагян из города Армавир стал победителем Первенства мира по универсальному боюПримечательное предложение: физические лица могут получить грант в размере 1 миллиона, а общественные организации – в размере 3 миллионов российских рублей: «Паст» Авантюризм кадровых движений: «Паст» Нынешняя власть Армении - факелоносец антиармянской повестки дня: «Паст» Палата депутатов Люксембурга потребовала от Баку немедленного освобождения незаконно заключенных лицКак собираются лишить эту власть возможности получить мандат в будущем? «Паст»«В стране существует большая коррупция, во главе которой стоит Никол Пашинян»: «Паст» Концерт к 155-летию со дня рождения Комитаса прошел в Краснодарской филармонии им. ПономаренкоНС Армении ратифицировал соглашение о свободной торговле между ЕАЭС и ИраномАрпине Саркисян будет назначена главой МВД РАЕС направит в Грузию "политическую миссию"Компания Ucom запустила сеть 5G в еще 11 городахЧЕ: Результаты армянских шахматистовПрограмма «Здоровая Евразия» вызвала большой интерес на MedMeet 2024Азербайджанцы стали настоящей головной болью в России։ «Паст» Принесет ли Армении какую-либо пользу членство в Римском статуте? «Паст» Эксклюзивная платформа для сферы туризма: «Паст» Скажешь, чтобы и он написал заявление: «Вотсапские увольнения» будут продолжительными: «Паст» Находясь ниже плинтуса говорят о «плинтусном» рейтинге: «Паст» Компания Ucom запустила сеть 5G в еще 11 городах Компания UPay присоединилась к инфраструктуре Open QR компании IdramБесплатная карта Mastercard и 10% idcoin за безналичные покупки. IDBankВ Ереване подведены итоги 19-й ежегодной Международной олимпиады по микроэлектронике Университет «Евразия» объявил набор студентов Навстречу мечте: эксклюзивное предложение фонда «Музыка во имя будущего» для музыкантов и преподавателейГенеральный директор компании Ucom Ральф Йрикян принял участие в ежегодном технологическом саммите Silicon Mountains Экономим вместе. IDBank и IdramАНО «Евразия» организовала поэтический вечер «Чаренц и Горький. Литературные судьбы»Технологический саммит Silicon Mountains пройдет при поддержке Ucom Образовательная поездка в Дубай: эксклюзивное предложение Фонда «Музыка во имя будущего» Эвокабанк стал первым банком, присоединившимся к открытой QR-инфраструктуре IdramАНО «Евразия» стала первой международной командой на чемпионате по колке дров в Беларуси