Ոստիկանությունն անցած մեկ օրում բացահայտել է գողության 9 դեպք
ОбществоՀանրապետությունում անցած 3 օրվա ընթացքում արձանագրված ճանապարհատրանսպորտային 21 պատահարի հետևանքով 1 մարդ է զոհվել, 41-ը ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի, մայիսի 29-ից հունիսի 1-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 54 դեպքից բացահայտվել 47-ը: Բացահայտվել է գողության 9, խարդախության 7, կաշառակերության 5, յուրացման և խուլիգանության 3-ական, շորթման, գույքի դիտավորությամբ ոչնչացման և դրամանենգության 1-ական դեպք: Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու 3, գողության և խարդախության 1-ական դեպք: