Արամ Ա-ն Նյու Ինգլանդում հանդիպել է երիտասարդների հետ
ОбществоՆ.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա կաթողիկոսը Բոստոնում հանդիպել է Նյու Ինգլանդ շրջանի հայ երիտասարդության հետ:
Այս մասին տեղեկացանք Կիլիկիո կաթողիկոսության պաշտոնական կայքից: Հանդիպմանը ներկա էին ԱՄՆ Արևելյան և Արևմտյան թեմերի առաջնորդները և այլ հոգևորականներ: Իր խոսքում Վեհափառ Հայրապետը նշել է այսօրվա երիտասարդության դիմագրաված դժվարությունների և նրանց դերակատարության անհրաժեշտության մասին: Ապա անդրադարձել է հայ երիտասարդությանը և կենտրոնացել չորս բառերի վրա` հավատարմություն, մասնակցություն, տեսիլք և վերանորոգում: Նորին Սրբությունը վերլուծություններ է կատարել և այս բառերով արժեվորել է հայ երի տասարդության կյանքը, մեր գաղութների ունեցած սպասումը նրանից և երիտասարդության ներդրումների կարևորությունը:
Իր խոսքից հետո երիտասարդները հնարավորություն են ստացել երկխոսություն ունենալու իրենց հովվապետի հետ և մտահոգիչ հարցերի շուրջ հարցադրումներ են կատարելու: Նորին Սրբությունը, լսելով նրանց մտահոգությունները, պարզաբանող պատասխաններ է տվել հարցերին:
Վերջում Վեհափառ Հայրապետն օրհնել է երիտասարդներին: