Լեհ զբոսաշրջիկները չեն կարողանում իջնել Վրաստանի լեռներից
ОбществоՎրացի փրկարարները Սվանեթիայում փորձում են Թեթնուլդ լեռան գագաթից իջեցնել օգնություն խնդրած լեհ զբոսաշրջիկներին: Այդ մասին հունիսի 1-ին հաղորդել Է «Ռուսթավի-2» հեռուստաընկերությունը:
Վրաստանի ՆԳ նախարարության արտակարգ իրավիճակների վարչության գործակալությունում հայտարարել են, որ հունիսի 1-ին հաղորդում Է ստացվել այն մասին, որ լեհ զբոսաշրջիկներ են մնացել Թեթլունդի գագաթին: Վատ եղանակի պատճառով նրանք ի վիճակի չեն ինքնուրույն իջնելու:
Զբոսաշրջիկները նաեւ տեղեկացրել են, որ իրենց մոտ սպառվում Է պարենը:
Ինչպես նշում Է «Ինտերֆաքս»-ը, փրկարարներն արդեն ուղեւորվել են օգնելու զբոսաշրջիկներին: