Վերջին շրջանում Հայաստան է տեղափոխվել իրաքահայ 5 ընտանիք
ОбществоԻրաքից Հայաստան հայերի այդպիսի ակտիվ ներհոսք չկա, ինչպես եղել և շարունակվում է Սիրիայից:
Այս մասին Ազգային ժողովում ՀՀ 2014թ. պետական բյուջեի կատարման հաշվետվության քննարկման ժամանակ ասաց ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը՝ պատասխանելով ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ռուզաննա Մուրադյանի հարցին:
«Իրաքում էլ իրավիճակն անհանգիստ է, սակայն իրաքահայերի ակտիվ ներհոսք Հայաստան չի եղել: Եղել են տեղաշարժեր Իրաքի տարածքում, սակայն ակտիվ ներհոսք չի եղել, ինչպես եղել և շարունակվում է Սիրիայից»,- Ընդգծեց Հակոբյանը:
Հրանուշ Հակոբյանը հայտնեց, որ վերջին շրջանում Իրաքից Հայաստան է եկել ընդամենը 5 հայկական ընտանիք: