Հունիսի մեկը՝ Մարի Իզմիրլյանի անվան մանկատանը
ОбществоԵրեխաների իրավունքների պաշտպանության օրը միջոցառումներ են կազմակերպել մայրաքաղաքի վարչական բոլոր շրջաններում:
Օրվա տոնական մթնոլորտը տեղափոխվել է նաև Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում գտնվող Մարի Իզմիրլյանի անվան մանկատուն, որտեղ երեխաների համար կազմակերպված միջոցառման ընթացքում պարային և երաժշտական համարներով հանդես են եկել վարչական շրջանի արվեստի և երաժշտական դպրոցների սաները:
Մանկատանը հյուրընկալվել են նաևՀայ օգնության ֆոնդի երեխաները:
Մանկատան բակում կազմակերպվել է նաև նկարների և ձեռքի աշխատանքների ցուցադրություն: