Հունիսմեկյան միջոցառումների շարքը եզրափակվել է «Հաղթանակ» զբոսայգում` տոնական համերգով
ОбществоԵրեխաներիիրավունքներիպաշտպանությանօրվաառիթով «Երևանը` փոքրիկներիհամար» խորագրովանցկացվողհունիսմեկյան միջոցառումները եզրափակվել են «Հաղթանակ» զբոսայգում` տոնական համերգով: Մանուկների ու նրանց ծնողների ուրախ ժամանցն ապահովել են երգի ու պարի ճանաչված և սիրված խմբեր, անհատ կատարողներ: Տոնական երեկոյի աշխույժ մասնակից են դարձել նաև իրենք`փոքրիկները: Նրանք, օրվա խորհրդին համահունչ,երգել են, պարել, ասմունքել:
Միջոցառման ընթացքում բազմաթիվ հաճելի անակնկալներ են մատուցվել, իսկ երեկոն ամփոփել է տոնական հրավառությունը:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն