Ոստիկանությունն անցած մեկ օրում բացահայտել է գողության 8 դեպք
ОбществоՀանրապետությունում անցած 1 օրվա ընթացքում արձանագրված ճանապարհատրանսպորտային 8 պատահարի հետևանքով 2 մարդ է զոհվել, 11-ը` ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի, հունիսի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 11 դեպքից բացահայտվել է 10-ը: Բացահայտվել է գողության 8, խարդախության 7, յուրացման և խուլիգանության 2-ական դեպք: Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է գողության 3 դեպք: