Սեւ ծովում մեկնարկել են Ուկրաինայի եւ ԱՄՆ-ի համատեղ զորավարժությունները
ОбществоՍեւ ծովի չեզոք ջրերում մեկնարկել են Ուկրաինայի եւ ԱՄՆ-ի համատեղ զորավարժությունները: Այդ մասին հունիսի 2-ին հաղորդել Է ուկրաինական «5-րդ ալիքը»: Ուկրաինայից վարժանքներին մասնակցել Է «Հետման Սագայդաչնի» ֆրեգատը, ԱՄՆ-ից՝ «Ռոս» հրթիռային Էսկադրային ականակիրը:
Զորավարժությունների ընթացքում փորձարկվելու են մանեւրումը, ուղեւորների փոխադրումը եւ օդում պայմանական հակառակորդին հակազդելը: Ծովային վարժանքները կտեւեն երկու օր:
Ինչպես նշում են ՆԱՏՕ-ում, ռազմաքաղաքական դաշինքն այս կերպ հավաստում Է տարածաշրջանում ծովային անվտանգությանն ու կայունությանն ուղղված իր կուրսը:
Ինչպես արդեն հաղորդվել Է, հունիսի 1-ին բալթյան երկրներում եւ Լեհաստանում սկսվել են ՆԱՏՕ-ի Saber Strike 2015 լայնամասշտաբ զորավարժությունները, որոնց մասնակցում են ՆԱՏՕ-ի անդամ եւ դաշինքի գործընկեր 13 երկրների շուրջ 6 հազար զինծառայողներ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: