ՀՀ տարածքում երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև
ОбществоՀանրապետության տարածքում հունիսի 3-7-ին երեկոյան ժամերին և գիշերը շրջանների զգալի մասում սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում սպասվում է կարկուտ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 20-25 մ/վրկ արագությամբ: Ինչպես տեղեկացրին ՀՀ ՏԿԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայությունից, օդի ջերմաստիճանը հունիսի 3-5-ին էապես չի փոխվի, 6-ին կնվազի 2-3 աստիճանով : Քամին հարավարևմտյան՝ 5-10 մ/վրկ արագությամբ:
Երևանում հունիսի 3-7-ին երեկոյան ժամերին և գիշերն առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վրկ արագությամբ: Հունիսի 3-5-ի ցերեկային ժամերին մայրաքաղաքում կգրանցվի +32 աստիճան, հունիսի 6-7-ին՝ +30 աստիճան: