Փարիզի Արվեստների կամրջից հավաքում են հարյուրհազարավոր՝ «սիրո կողպեքները»
ОбществоՓարիզի քաղաքապետարանը որոշում Է կայացրել հավաքել «սիրո կողպեքները» Արվեստների կամրջից, վայր, որը ժողովրդականություն Է վայելում Ֆրանսիայի մայրաքաղաք ժամանող սիրահարների շրջանում:
Քաղաքի ծառայությունները հունիսի 1-ին ձեռնամուխ են եղել կողպեքների հավաքմանը, դա կտեւի շուրջ մեկ շաբաթ:
Զբոսաշրջիկներն ու տեղացի բնակիչներն սկսել են սերը խորհրդանշող կողպեքներ կախել 2008 թվականին: Այդ շուրջ 700 000 իրերի քաշը, որոշ գնահատումներով՝ հավասար Է 20 փղի քաշի, ինչն սպառնալիք Է ներկայացնում կամրջի համար: Սպասվում Է, որ աշնանը կամրջի բազրիքների երկայնքով կհայտնվեն ապակե փակոցներ՝ նոր կողպեքներ կախելու գայթակղությունից այցելուներին հետ պահելու համար:
2014 թվականի ամռանն Արվեստների կամրջի մի մասը քանդվել Էր կողպեքներից ծանրությունց. 2,4 մետր երկարությամբ բազրիքներն ընկել Էին՝ չդիմանալով բեռնվածությանը: Միջադեպի պատճառով կամրջով երթեւեկությունը ժամանակավորապես սահմանափակվել Էր:
Սեն գետի վրա Արվեստների կաուրջը կառուցվել Է Նապոլեոնի հրամանով եւ բացվել Է 1804 թվականին: Այն Լուվրի թանգարանը միացնում Է Ֆրանսիայի ինստիտուտի հետ, դրա երկարությունը 155 մետր Է: