Գերմանիայում կայացել են Ցեղասպանության տարելիցին նվիրված համերգներ
ОбществоԴորտմունդի Մայր տաճարում մայիսի 29-ին տեղի է ունեցել հայ հանրահայտ ջազ երաժիշտ Տիգրան Համասյանի «Հայաստանի ոգին» խորագրով համերգը` նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Համերգը կազմակերպվել է Դորտմունդի քաղաքապետարանի աջակցությամբ և անցկացվել է արդեն ավանդական դարձած Դորտմունդի «Վոկալի հնչյուններ» փառատոնի շրջանակներում: Ինչպես տեղեկացրին ՀՀ ար տգործնախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, միջոցառմանը ներկա են եղել Դորտմունդի քաղաքային իշխանությունների ներկայացուցիչներ, հասարակական-քաղաքական գործիչներ, լրագրողներ, հայ համայնքի ներկայացուցիչներ:
Փառատոնի բացմանը Հայոց ցեղասպանությանը նվիրված ծավալուն ելույթով է հանդես եկել Դորտմունդի քաղաքապետ Ուլրիխ Զիերաուն: Այնուհետև ներկաներին երախտիքի խոսքով դիմել է Գերմանիայում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը:
Մայիսի 29-ին Մայնի Ֆրանկֆուրտի Միջազգային թատրոնում կայացել է հայազգի դաշնակահարուհի Լուսինե Խաչատրյանի «Կարոտ» խորագրով համերգը` նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Միջոցառմանը ներկա են եղել Ֆրանկֆուրտի քաղաքային իշխանությունների ներկայացուցիչներ, հասարակական-քաղաքական գործիչներ, լրագրողներ, հայ համայնքի ներկայացուցիչներ:
Համերգին հնչել են հայկական ժողովրդական ստեղծագործություններ, Կոմիտասի, Սայաթ-Նովայի, Առնո Բաբաջանյանի և Արամ Խաչատրյանի գործերից:
Լուսինե Խաչատրյանի համերգը լայն արձագանք է ստացել գերմանական մամուլում: