ՏԿԱԻՆ-ը հուլիսին կանցկացնի երկրաշարժի ժամանակ ճգնաժամային հաղորդակցության ուսումնավարժություն
ОбществоՀայաստանում ընթացիկ տարվա հուլիսին կայանալու է «Հայաստանի Հանրապետությունում ուժեղ երկրաշարժի ժամանակ ճգնաժամային հաղորդակցության և հանրային իրազեկման կազմակերպումը» թեմայով շտաբային ուսումնավարժություն: Այդ մասին ՀՀ Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության և Հայաստանում ԱՄՆ դեսպանության ռազմական համագործակցության գրասենյակի կազմակերպած «Հայաստանի Հանրապետությունում աղետների ժամանակ (ուժեղ երկրաշարժ) ճգնաժ ամային հաղորդակցության և հանրային իրազեկման կազմակերպումը» թեմայով աշխատաժողովին հայտնեց ՀՀ ՏԿԱԻ նախարարության փրկարար ծառայության տնօրենի տեղակալ, գեներալ-մայոր Նիկոլայ Գրիգորյանը: «Մենք մշակել ենք ուժեղ երկրաշարժի սցենար առաջիկա ուսումնավարժության համար` որպես օրինակ ընդունելով 1988 թվականի Սպիտակի երկրաշարժը, քանի որ այն ժամանակ մենք գաղափար չունեինք, թե ինչ է երկրաշարժը, ինչ անել հավանական երկրաշարժի պատճառած վնասները նվազագույնի հասցնելու համար: Ներկայումս աշխարհը արտակարգ իրավիճակների մասով անցում է կատարում արձագանքելու քաղաքականությունից կանխարգելման քաղաքականությանը. մեծ ուշադրություն է դարձվում հասարակության իրազեկվածության մակարդակի բարձրացմանը, ինչը նպաստում է արտակարգ իրավիճակների դեպքում զոհերի նվազմանը»,- հայտնեց նա:
Հունիսի 2-3-ը ՀՀ ՏԿԱԻ նախարարությունը և Հայաստանում ԱՄՆ դեսպանության ռազմական համագործակցության գրասենյակը անցկացնում են «Հայաստանի Հանրապետությունում աղետների ժամանակ (ուժեղ երկրաշարժ) ճգնաժամային հաղորդակցության և հանրային իրազեկման կազմակերպումը» թեմայով աշխատաժողով: Ընդգրկված են ՀՀ բոլոր նախարարություն-