Ереван, 23.Сентябрь.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета «Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей Лихачёв Армения заинтересована в полноценном участии в ЕАЭС: Пашинян На автодороге Ереван-Севан произошел камнепад


Նուբարաշենի խճուղում 12 տարի առաջ տեղի ունեցած սպանություն գործն ուղարկվել է դատարան

Общество

Հ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչությունում ավարտվել է շուրջ 12 տարի առաջ Նուբարաշենի խճուղում մի քանի անձանց սպանության դեպքի առթիվ հարուցված գործով 2 մեղադրյալների մասով նախաքննությունը։ Այս մասին տեղեկացրեցին ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության  հետ կապերի բաժնից:

2003 թվականի հուլիսի 25-ին, ժամը 12:15-ի սահմաններում, առերևույթ հանցագործություն կատարած անձինք, ապօրինաբար ձեռք բերած ինքնաձիգներով, սպանության դիտավորությամբ, Նուբարաշենի խճուղում կրակահերթ էին արձակել տաքսի ծառայության  65 ԼՕ 285 համարանիշի ավտոմեքենայի մեջ գտնվող անձանց ուղղությամբ։ 

Ստացած հրազենային վնասվածքներից 3 անձ՝ ավտոմեքենայի վարորդ Սաշիկ Սուրենի Հակոբյանը, ՀՀ ՊՆ բուժվարչության պետի տեղակալ Գարեգին Խաչատուրի Հարությունյանը և Դավթաշենի  բնակիչ Արկադի  Սամվելի Գևորգյանը սպանվել են, իսկ վերջինիս եղբայր Արտյոմ Սամվելի Գևորգյանը հրազենային վնասվածքներով  տեղափոխվել «Էրեբունիե բժշկական կենտրոն, որտեղ, բժշկական միջամտության շնորհիվ,  հաջողվել է փրկել  նրա կյանքը։

Դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությամբ պարզվել  էին սպանության հանգամանքները, առերևույթ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը, շարժառիթը, պատվիրատուն։ 

Քննության տվյալներով՝ Երևան քաղաքի բնակիչ Արթուր Սարգսյանը, տեղեկանալով իր ընկերոջ որդու՝ Գևորգ Մանուկյանի և Գևորգյան եղբայրների լարված  հարաբերությունների մասին, կազմակերպել է վերջիններիս սպանությունը։

Սպանությունը պատվիրվել է ՀՀ Արմավիրի մարզի  բնակիչներ Կամսար Հակոբյանին, Անդրանիկ Երեմյանին և Առաքել Սարգսյանին:

Համաձայնելով իրականացնել Գևորգյան եղբայրների սպանությունը՝ ըստ նախաքննության նյութերի, Կ.Հակոբյանը, Ա.Երեմյանը և Ա.Սարգսյանը 2003 թվականի մայիսի սկզբներից մինչև հունիսի 25-ը  բնակվել էին հատուկ այդ նպատակով իրենց տրամադրված բնակարանում, հանցագործության կատարման ընթացքում օգտագործելու համար ստացել անհրաժեշտ պարագաներ, այդ թվում` բջջային հեռախոս, բջջային հեռախոսի չօգտագործված, գործարանային փաթեթավորմամբ հեռախոսահամարի կանխավճարային «Իզի» քարտ, «Մերսեդես Բենց-124» մակնիշի «B-1 300 V» հաշվառման համարանիշի ավտոմեքենա, ինքնաձիգներ, ռազմամթերք հանդիսացող փամփուշտներ, հեռադիտակ, ինչպես նաև՝ Արկադի ու Արտյոմ Գևորգյան եղբայրների լուսանկարը:

Քննության տվյալներով՝ հունիսի 25-ին Գևորգյան եղբայրների՝ Նուբարաշենի հոգեբուժական հիվանդանոց գնալու մասին Կ.Հակոբյանը և մյուս երկու անձինք տեղեկացել էինԱրթուր Սարգսյանից և զինվելով իրենց տրամադրված, հրազէինհանդիսացող «ԱԿՄԱ» տեսակի 1625 համարի, «ԱԿՄԱ» տեսակի առանց համարի և «ԱԿԱ-74Ու» տեսակի 369450 համարի ինքնաձիգներով, ռազմամթերք հանդիսացող փամփուշտներով՝ 2003 թվականի հունիսի 25-ին դարանակալել էինՆուբարաշենի խճուղում։ 

Այնուհետև նշված «ԳԱԶ 31029ե մակնիշի ավտոմեքենայի, որի մեջ գտնվել էինԳեւորգյան եղբայրները, տվյալ ճանապարհահատվածով ընթանալու պահին նրանք կրակահերթ էին արձակել ավտոմեքենայի ուղղությամբ, որի հետևանքով վարորդ Սաշիկ Հակոբյանը, ուղևորներ Գարեգին Հարությունյանը և Արկադի Գևորգյանն ստացած բազմաթիվ հրազենային վնասվածքներից մահացել են, իսկ մյուս ուղևոր Արտյոմ Գևորգյանի առողջությանը պատճառվել է  կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս:

Սպանությունը կատարելուց հետո դեպքի վայրում թողնելով ինքնաձիգները, հեռադիտակը, ծածկոցները և  բջջային հեռախոսը` «Մերսեդես-Բենց-124»մակնիշի ավտոմեքենայով դիմել էինփախուստի, որը թողել  էին«Էրեբունիե բժշկական կենտրոնի մոտ և տաքսի ծառայության ավտոմեքենաներով հեռացել։

Նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ դեռեւս 2003 թվականին որոշումներ էինկայացվել՝ սպանության կազմակերպմանը, նախապատրաստմանը և կատարմանը մասնակցություն ունեցած անձանց որպես մեղադրյալ ներգրավելու մասին։ 19.12.2003թ. քրեական գործից Արթուր Սարգսյանի և այլ անձանց վերաբերյալ մասն անջատվել է և մեղադրական եզրակացությամբ ուղարկվել դատարան: 30.06.2004թ. քրեական գործից մեկ այլ մեղադրյալի վերաբերյալ մասն անջատվել է և մեղադրական եզրակացությամբ ուղարկվել դատարան: 

Իսկ սպանությունն իրականացնելու մեջ մեղադրվող երեք անձանց նկատմամբ հայտարարվել էր հետախուզում՝ ձեռնարկվելով միջոցներ՝ նրանց հայտնաբերելու ուղղությամբ։ Հետախուզվողներից երկուսը՝ Ա.Երեմյանը և Կ.Հակոբյանը, հայտնաբերվել էինՌուսաստանում և Հայաստան էտապավորվել համապատասխանաբար 2014թ օգոստոսի 29-ին և 2015 թվականի փետրվարի 22-ին։ 

Մինչդատական վարույթում ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ Կ.Հակոբյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 8-րդ կետերի և 235-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, իսկ Ա.Երեմյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 8-րդ կետերի հատկանիշներով։  

Նշված երկու մեղադրյալների մասով նախաքննությունն ավարտվել  է,  և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ,  ուղարկվել նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին։ 

Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости АрменииЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армянРальф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного управления Юнибанк стал главным спонсором AGBU Global Run в поддержку Camp NairiПо новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян» Моя задача — чтобы вы трезво оценили ситуацию. Аршак КарапетянUcom продолжает масштабную модернизацию сети, расширяя покрытие 5G и повышая качество связиНи один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак КарапетянОтношение армянского народа к русскому народу: глубже, чем геополитика Станьте акционером Юнибанка и приобретите бессрочные облигации с доходностью 13,25%Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак КарапетянПолный каталог Armflix вновь доступен на UplayВсё, что я говорю, оно опирается на факт. Аршак Карапетян Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой Что будет если 102-я российская военная база выйдет из Армении? Арутюн Арутюнян: «Власти не намерены подавать заявку на членство в ЕС, а закон приняли, чтобы не допустить референдума» Что если 102-я российская военная база выйдет из Армении? Алиев наступает, Ереван оправдывается: К чему приведет «мир» по-азербайджански и как это остановитьПрисоединяйтесь к Движению "Всеармянский фронт". Вместе мы победим! Ucom стал технологическим партнером Coca-Cola Fest 2026Воспитанники «Оррана» начали новый учебный год при поддержке инициативы «Сила одного драма»Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой. Аршак КарапетянСтипендиаты «Армянских виртуозов» — на сцене IV Международного фестиваля молодежных оркестров мираЮнибанк запустил акцию «U-Teenager»: главный приз — обучение в зарубежном университете«Юниспорт» вышел в основной раунд Лиги чемпионов по футзалу Выпускники курса по кибербезопасности приняли участие в программе Ucom «Junior Academy» Ucom представляет тарифные планы Green, превращая повседневную связь во вклад в защиту окружающей средыКто на самом деле предатель. Раскрытие генерала Карапетян Ucom представляет специальное предложение «Unity — снова в школу» к новому учебному годуОбновленный Центр продаж и обслуживания Ucom открылся на улице Саят-Нова 7 в Гюмри Ответье честно на эти вопросы. Аршак Карапетян«Юниспорт» примет участие в Лиге чемпионов УЕФА по футзалуПредатель в одном прав: если народу что-то не нравится, пусть делают революцию. Аршак КарапетянИстория покажет, кто друг, а кто враг. Аршак Карапетян Парламентская реформа Казахстана: первые выборы и новый Курултай Арам Барсегян назначен генеральным директором Team Telecom Armenia, Айк Есаян возглавит группу компаний Team Поздравительное письмо Его Святейшеству Гарегину II с 75-летием Поздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня принятия Декларации о независимости АрменииКазахстан выбирает новый парламент — КурултайПридет момент, когда эта власть начнет убеждать, что мы не христиане. Аршак КарапетянПрограмма «Бок о бок» для семей из Арцаха, проживающих в общине Севан: IDBankПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю 75-летия со дня рождения Верховного Патриарха и Католикоса Всех армян, Его Святейшества Гарегина IIИстория покажет, кто друг, а кто враг. Аршак Карапетян