Երևանում շենքի բակում շահմար տեսակի օձ է հայտնաբերվել
ОбществоՀունիսի 2-ին, ժամը 17.26-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Ա.Բաբաջանյան փողոցի թիվ 39 շենքի բակում օձ է նկատվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ինչպես հայտնում են ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունից՝ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները հայտնաբերել են շահմար տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք: