Ереван, 10.Октябрь.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета «Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей Лихачёв Армения заинтересована в полноценном участии в ЕАЭС: Пашинян На автодороге Ереван-Севан произошел камнепад


ԵԱՏՄ-ին Հայաստանի ինտեգրումը նոր հեռանկարներ է ստեղծում եվրոպական գործարարների համար. ՀՀ վարչապետ

 Շարունակվում է վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակության  պաշտոնական այցը Չեխիայի Հանրապետություն: Ինչպես տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, այցի շրջանակում Պրահայում հունիսի 2-ին Հայաստանի և Չեխիայի վարչապետների մասնակցությամբ տեղի է ունեցել հայ-չեխական գործարար համաժողովի բացումը: Բացմանը ելույթով հանդես է եկել Հայաստանի Հանրապետության վարչապետ Հովիկ Աբրահամյանը: ՀՀ կառավարության և անձամբ իր անունից ողջունելով գործարար համաժողովի բոլոր մասնակիցներին և կազմակերպիչներին՝ Հովիկ Աբրահամյանը նշել է.

«Քիչ առաջ իմ գործընկեր պարոն Սոբոտկայի հետ քննարկում էինք հայ-չեխական երկկողմ հարաբերությունների զարգացման դինամիկան, և երկուսս էլ համաձայնեցինք, որ մեր հարաբերությունների պատմության մեջ վերջին երկու տարիները եղել են առանձնահատուկ ակտիվության տարիներ, և որ նման դրական դինամիկայի պահպանման համար միայն քաղաքական կամքի առկայությունը բավարար չէ, այլ շատ բան գտնվում է նաև մասնավոր սեկտորի ձեռքում:

Այսօրվա գործարար համաժողովը կարևոր է ինչպես մեր երկրների բարեկամական հարաբերությունների և տնտեսական համագործակցության հետագա ընդլայնման, այնպես էլ մեր գործարարների համար նոր հնարավորություններ և շուկաներ բացահայտելու տեսանկյունից: Ուրախությամբ պետք է նշեմ, որ վերջին մեկ ու կես տարվա ընթացքում սա արդեն երրորդ գործարար համաժողովն է, ինչը, անշուշտ, վկայում  է երկուստեք առկա հետաքրքրվածության մասին:

ՀՀ տնտեսական զարգացման համար կարևորագույն նախապայմաններից է գործարար և ներդրումային միջավայրի բարելավումը: Այս կապակցությամբ կուզեի ընդգծել գործարարությամբ զբաղվելու միջազգային վարկանիշներում Հայաստանի առաջատար դիրքն ԱՊՀ երկրների շարքում: Հայաստանն այսօր գրավիչ երկիր է գործարար միջավայրի տեսանկյունից. մենք իրականացնում ենք «բաց դռների» քաղաքականություն` չկիրառելով գրեթե որևէ սահմանափակում ներդրումային գործունեության նկատմամբ, ամբողջությամբ պաշտպանելով և երաշխավորելով ներդրումներն օրենքով: Այսօր մենքստեղծել ենք արտահանման ներուժ ունեցող ոլորտներում ներդրումները խթանելու գործուն համակարգ: Հայաստանն ազատ առևտրի համաձայնագրեր ունի ԱՊՀ գրեթե բոլոր երկրների հետ, իսկ 2015 թվականի հունվարից անդամակցելով նաև Եվրասիական տնտեսական միությանը՝ Հայաստանն անարգել մուտք ունի 170 միլիոնանոց միասնական շուկա: Միևնույն ժամանակ, մենք օգտվում ենք երրորդ երկրներից 750 ապրանքատեսակի համար ներմուծման արտոնյալ և ԵՏՄ երկրներից հումքի անմաքս ներմուծման իրավունքներից:

Հայաստանը ներկայում օգտվում է նաև ԱՄՆ-ի, Կանադայի, Շվեյցարիայի, Ճապոնիայի և Նորվեգիայի «Արտոնությունների ընդհանրացված համակարգերից» (GSP) և ընդգրկված է ԵՄ կողմից տրամադրվող «Արտոնությունների ընդհանրացված համալրված համակարգ» (GSP+) առևտրային ռեժիմից օգտվող երկրների ցանկում, ինչը լուրջ խթան է հայկական արտադրողների համար: Միաժամանակ, Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի ինտեգրումը նոր հեռանկարներ է ստեղծում նաև եվրոպական գործարարների համար, որոնք, օգտագործելով Հայաստանի հնարավորությունները, կարող են ա վելի դյուրացված կարգով դուրս գալ միլիոնավոր սպառում ունեցող եվրասիական շուկա և օգտվել հումքային բազայից:

Վստահեցնում եմ ձեզ, որ յուրաքանչյուր ներդրումային ծրագրին պատրաստ ենք ցուցաբերել առանձնահատուկ` «ներդրողների կարիքների վրա հիմնված» մոտեցում: Ես սիրով հրավիրում եմ չեխ գործարարներին և չեխական ընկերություններին գործարարությամբ զբաղվելու Հայաստանում: Մենք հրավիրում ենք չեխական ընկերություններին ներդրումներ կատարելու Հայաստանում, մասնավորապես, վերականգնվող էներգետիկայի, սննդի վերամշակման, զբոսաշրջության, ագրոբիզնեսի ոլորտներում:

Վերջին տարիներին Հայաստանն արձանագրել է զգալի առաջընթաց տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման բնագավառում և ունի բոլոր անհրաժեշտ նախադրյալները և ներուժը՝ դառնալու տարածաշրջանային կենտրոն և կարևոր դերակատար: Համագործակցության նոր հարթակ կարող են դառնալ Հայաստանում ստեղծված ազատ տնտեսական գոտիները: ՀՀ կառավարությունը մեծապես կարևորում է Հայաստանում ինովացիոն էկոհամակարգի ձևավորումը և իրականացնում է հետևողական աշխատանքներ ինովացիոն ոլորտում միջազգային համագործակցության ակտիվացմանը, նորաստեղծ տեխնոլոգիական նորարարական ընկերություններին օժանդակելուն, անհրաժեշտ ենթակառուցվածքների զարգացմանը:

Հեռահար գործարար կապեր ստեղծելու, փոխշահավետ ծրագրեր իրականացնելու և երկարաժամկետ ներդրումներ կատարելու տեսանկյունից չափազանց կարևոր է վստահելի գործընկերային հարաբերությունների առկայությունը: Համոզված եմ` այս տեսանկյունից Հայաստանը կարող է դառնալ հեռանկարային գործընկեր Չեխիայի համար: Վստահ եմ, որ այսօրվա մեր հանդիպումը մեծապես կնպաստի մեր երկրների բարեկամական հարաբերությունների և տնտեսական համագործակցության հետագա ընդլայնմանը, չեխ գործարարների համար Հայաստանը որպես հնարավորությունների երկիր բացահայտելու ն:

Ամփոփելով ելույթս՝ ևս մեկ անգամ շնորհակալություն եմ  հայտնում հյուրընկալության և ջերմ ընդունելության համար, համաժողովի բոլոր մասնակիցներին մաղթում եմ բեղմնավոր աշխատանք և նոր նշանակալի ձեռքբերումներ՝ ի շահ մեր ժողովուրդների և պետությունների»:

Հաջորդիվ համաժողովի մասնակիցներին ուղղված ողջույնի ելույթ է ունեցել նաև Չեխիայի Հանրապետության վարչապետ Բոհուսլավ Սոբոտկան:

Հայ-չեխական գործարար համաժողովին Հայաստանից մասնակցել է 50-ից ավելի, իսկ Չեխիայից՝ շուրջ 100 գործարար:

Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости АрменииЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армянРальф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного управления Юнибанк стал главным спонсором AGBU Global Run в поддержку Camp NairiПо новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян» Моя задача — чтобы вы трезво оценили ситуацию. Аршак КарапетянUcom продолжает масштабную модернизацию сети, расширяя покрытие 5G и повышая качество связиНи один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак КарапетянОтношение армянского народа к русскому народу: глубже, чем геополитика Станьте акционером Юнибанка и приобретите бессрочные облигации с доходностью 13,25%Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак КарапетянПолный каталог Armflix вновь доступен на UplayВсё, что я говорю, оно опирается на факт. Аршак Карапетян Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой Что будет если 102-я российская военная база выйдет из Армении? Арутюн Арутюнян: «Власти не намерены подавать заявку на членство в ЕС, а закон приняли, чтобы не допустить референдума» Что если 102-я российская военная база выйдет из Армении? Алиев наступает, Ереван оправдывается: К чему приведет «мир» по-азербайджански и как это остановить