Վրաստանում տեղի կունենա Հարավային Կովկասի արդի պարի փառատոնը
ОбществоՀունիսի 4 – 7-ը Թբիլիսիում տեղի կունենա Հարավային Կովկասի արդի պարի եւ փորձարարական արվեստի փառատոնը, տեղեկացնում Էփառատոնի պաշտոնական կայքը:
Փառատոնի հյուրերը կտեսնեն Նիկոլ Կանտիլիոնի եւ Լորանս Յադիի (հունիսի 4), Հարավային Կովկասի խորեոգրաֆների (հունիսի 5) ներկայացումները, «Բալետ Մոսկվա» թատրոնի եւ Բելառուսից SKVO's Dacne Company-ի ելույթները (հունիսի 6), Լեհաստանից Ավրորա Լուբոսի “ACTS” պերֆորմանսը (հունիսի 7): Ելույթները տեղի կունենան Շոթա Ռուսթավելիի անվան պետական դրամատիկական թատրոնի բեմում:
Փառատոնի նախաձեռնողները եւ կազմակերպիչներն են Շվեյցարիայի զարգացման եւ համագործակցության գործակալությունը եւ Վրաստանի «Հարթակ փոփոխությունների համար» ոչ կառավարական կազմակերպությունը: