Նոր Նորքում հրդեհի հետևանքով այրվել է տան գույքը
ОбществоՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունում հունիսի 3-ին՝ ժամը 13.51-ին, ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Նոր Նորքի 1-ին զանգվածի թիվ 6 շենքի 2-րդ հարկի բնակարաններից մեկում: Ինչպես տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ և ՃԿԱԿ արձագանքման և օպերատիվ խմբերը:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 14.10-ին, մարվել` 14.30-ին: Վ. Վ.-ի բնակարանի հյուարսենյակում (20 քմ) մասամբ այրվել է գույքը. հեուստացույցը՝ տակդիրով, սեղան և աթոռներ, բազմոց և բազկաթոռներ: