Վերացվել է «ՄԻԼԿԻ ԹԱԴ» ՍՊԸ-ի պանրի արտադրության կասեցումը
ОбществоՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի 2015թ. հունիսի 2-ի որոշմամբ՝ վերացվել է «ՄԻԼԿԻ ԹԱԴ» ՍՊԸ-ի «Չանախ» պանիր արտադրատեսակի արտադրության կասեցումը: Ինչպես տեղեկացրին ՀՀ ԳՆ ՍԱՊԾ-ից, որոշման համար հիմք է հանդիսացել այն, որ արտադրողը սահմանված ժամկետներում Ծառայության կողմից տրված բոլոր հանձնարարականները կատարել է. խախտումները վերացրել է, արտա դրական սարքավորումները ախտահանել է, թողարկել է փորձնական արտադրանք և ներկայացրել լաբորատոր փորձաքննության, ինչպես նաև «ՉԱՆԱԽ» պանրի արտադրությունը համապատասխանեցրել է «Կաթին, կաթնամթերքին և դրանց արտադրությանը ներկայացվող պահանջների տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության 2006 թվականի դեկտեմբերի 21-ի որոշման պահանջներին:
ՀՀԳՆսննդամթերքիանվտանգությանպետականծառայությանպետի 2015թ. մայիսի 4-իորոշմամբ` կասեցվելէր «ՄԻԼԿԻԹԱԴ» ՍՊԸ-ի «Չանախ» պանիրարտադրատեսակիարտադրությունը: