Աշխատանքային խումբը կքննարկի ՌԴ Չերեպովեց քաղաքի և ՀՀ-ի միջև ուղիղ չվերթների հնարավորությունը
ОбществоՎոլոգդայի նահանգի Կառավարության նախաձեռնությամբ Սանկտ Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոսությունում տեղի է ունեցել հանդիպում ՀՀ գլխավոր հյուպատոս Հրայր Կարապետյանի և Վոլոգդայի նահանգապետի առաջին տեղակալ Ալեքսեյ Շեռլիգինի միջև:
Ինչպես տեղեկացրին Սանկտ Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոսությունից, կողմերը քննարկել են Վոլոգդայի մարզի Չերեպովեց քաղաքի և Հայաստանի Հանրապետության միջև ուղիղ չվերթների բացման հարցը, ինչպես նաև ՀՀ Արմավիրի մարզի և ՌԴ Վոլոգդայի նահանգի միջև առևտրատնտեսական, գյուղատնտեսական, հումանիտար և տնտեսական ոլորտներում պայմանագրի կնքման վերաբերող հարցեր:
Պայմանավորվածություն է ձեռք բերվել նշված ծրագրերի իրականացման համար ստեղծել աշխատանքային խումբ: Հանդիպմանը մասնակցել են Վոլոգդայի նահանգի արտաքին կապերի վարչության պետ Եվգենի Կլիմանովը, Վոլոգդայի Հուսիս-Արևմտյան տարածաշրջանում Վոլոգդայի նահանգի ներկայացուցիչ Աննա Բաստրակովան և Վոլոգդայի նահանգի հանրային պալատի քարտուղար Բորիս Խանչալյանը: