Կառավարական նոր մասնաշենքը շահագործման կհանձնվի նոյեմբերին
ОбществоԿառավարական նոր մասնաշենքի շինարարական աշխատանքներն ընթանում են հաջողությամբ: Այն շահագործման կհանձնվի այս տարվա նոյեմբերին: Այդ մասին ՀՀ կառավարության նիստում ի պատասխան ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հարցի` ասաց ՀՀ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը: «Շենքը նախատեսվում էր շահագործման հանձնել&n bsp;2016 թվականի ապրիլին, սակայն աշխատանքները բավականին արագ են ընթանում և արդեն սեպտեմբերի երկրորդ կեսին աշխատանքները կավարտվեն»,- ասաց Սարգսյանը: Նրա խոսքով` դրանից հետո էլ կիրականացվի շենքը գույքով համա լրելու աշխատանքը: Գույք ձեռք բերելու քայլեր արդեն իրականացվում են:
ՀՀ արտաքին գործերի նախարարության շենքի գնորդ հանդիսացող «Տանգո» ընկերությունը պարտավորվել է կառուցել կառավարական նոր շենք, որտեղ էլ կտղափոխվեն ՀՀ ԱԳ, Արդարադատության նախարարությունները և այլ գերատեսչություններ: