Իտալիայի իրավապահները 44 մարդու են ձերբակալել մաֆիայի դեմ պայքարի շրջանակներում
ОбществоԻտալացի կարաբիներների հատուկ ստորաբաժանումը հատուկ գործողություն Է իրականացրել մաֆիայի դեմ պայքարի շրջանակներում, ինչի արդյունքում ձերբակալվել Է 44 մարդ, տեղեկացնում Է Il Messaggero թերթին:
Ձերբակալությունները կատարվել են հունիսի 4-ի վաղ առավոտյան Հռոմում, ինչպես նաեւ Ռիետի, Ֆրոզինոնե, Ակվիլա, Կատանիա եւ Էննա մարզերում: Ձերբակալվածները, որոնց թվում Է նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնիի «Հառաջ Իտալիա» կուսակցության նախկին տարածաշրջանային խորհրդական Լուկա Գրամաձիոն, կասկածվում են մաֆիայի հատ կապերի, կոռուպցիայի, կեղծ հաշիվներ ներկայացնելու, արժեթղթերի հետ կապված խարդախությունների եւ այլ հանցագործությունների հետ:
Ներկայում իրավապահ մարմինները խուզարկություններ են կատարում եւս 21 կասկածյալների մոտ:
Ինչպես նշում Է թերթը, կատարված հետաքննությունը, որի արդյունքը դարձել են վերջին ձերբակալությունները, հաստատել Է Իտալիայի մայրաքաղաքում մաֆիական կառույցի գոյությունը, որում ներքաշված են եղել տեղի մի քանի քաղաքական գործիչներ եւ բիզնեսի ներկայացուցիչներ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: