Երեխան մահացել է իրենց առանձնատան վերելակի պատճառով. Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար
ИнтервьюԱջափնյակ վարչական շրջանի ղեկավար Արտավազդ Սարգսյանը Orer.am-ի հետ զրույցում անդրադառնալով համայնքում վերելակի դռների արանքում մնացած երեխայի դժբախտ դեպքին՝ հայտնեց, որ դա առանձնատան վերելակ է եղել: Այսինքն՝ երեխայի գլուխը մնացել է իրենց սեփական տան վերելակի դռների արանքում:
«Սեփական չորսհարկանի տուն է, որի ներսում գործում է վերելակ: Այդ վերելակը շահագործում է տվյալ ընտանիքը, դրա պատասխանատվության հետ մենք կապ չունենք»:
Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության տարածած տեղեկատվության համաձայն՝ տանը երեխայի հետ եղել է դայակը, ով բարձրացել է 3-րդ հարկ, երեխան գլուխը հետաքրքրությունից դրդված մտցրել է վերելակի անցքը: Վերելակը շարժվել է և երեխայի գլուխը, դժբախտաբար, մնացել է դռների արանքում:
Հիշեցնենք, որ այսօր առավոտյան ՏԿԱԻՆ փրկարար ծառայությունում ահազանգ էր ստացվել, որ երեխայի գլուխը մնացել է Երևանի Բեկնազարյան փողոցի տներից մեկի վերելակի դռների արանքում: Նրան տեղափոխել էին «Արմենիա» բժշկական կենտրոն, որտեղ էլ քիչ անց երեխան մահացել էր: