Հայաստանի երիտասարդական հիմնադրամը 2014-ին իրականացրել է 400-ից ավելի ծրագիր
ОбществоՎարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում հունիսի 4-ին տեղի է ունեցել Հայաստանի երիտասարդական հիմնադրամի (ՀԵՀ) հոգաբարձուների խորհրդի նիստը: Ինչպես տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, օրակարգի առաջին հարցով քննարկվել և հաստատվել է ՀԵՀ 2014թ. տարեկան հաշվետվությունը: Նշվել է, որ հաշվետու տարում իրականացվել է 400-ից ավելի ծրագիր հետևյալ ուղղություններով` կրթություն և գիտություն, առողջ ապրելակերպ, սոցիալ-տնտեսական և զբաղվածության խնդիրներ, հոգևոր, հայրենասիրական և մշակութային դաստիարակություն, միջազգային համագործակցություն, ինչպես նաև տարբեր մարզային ծրագրեր:
Ի գիտություն է ընդունվել ՀԵՀ 2014թ. ֆինանսական հաշվետվությունների վերաբերյալ աուդիտորական կազմակերպության եզրակացությունը:
Նիստում քննարկվել և հաստատվել են հիմնադրամի 2015թ. բյուջեն և «ՀՀ նախագահի հովանու ներքո իրականացվող երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի շրջանակում Հայաստանի երիտասարդական հիմնադրամի կողմից իրականացվող ֆինանսական միջոցների տրամադրման» կարգը:
Արծարծվել են մի շարք կազմակերպչական հարցեր ևս: