Թբիլիսիում կկայանա «Կոմիտասը 20-րդ դարի հայ նկարիչների աչքերով» ցուցահանդես
КультураՀայ Առաքելական եկեղեցու Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնի «Գալուստ Գյուլբենկյան» սրահում հունիսի 7-ին կբացվի ցուցահանդես՝ նվիրված հայ մեծանուն երգահան Կոմիտասին: Ինչպես փոխանցեցին Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնից, ցուցահանդեսին, որի խորագիրն է «Կոմիտասը 20-րդ դարի հայ նկարիչների աչքերով», կներկայացվեն 20-րդ դարի երկրորդ կեսի 8 հայ նկարիչների գեղանկար և մատիտանկար աշխատանքները, որտեղ անդրադարձ է կատ արվել Հայոց ցեղասպանության թեմային, մասնավորապես` Կոմիտասի կերպարին: