Կանադայի խորհրդարանում նշվել է Հայաստանի Առաջին Հանրապետության հիմնադրման տարեդարձը
ОбществоԿանադայի խորհրդարանում հունիսի 2-ին տեղի է ունեցել Հայաստանի Առաջին Հանրապետության հիմնադրմանը նվիրված հատուկ հանդիսություն, որին ներկա են եղել նաև Կանադայի խորհրդարանի բազմաթիվ անդամներ: Հայ դատի Կանադայի հանձնախմբի կազմակերպած միջոցառմանը ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Եգանյանը հայտնել է, թե հրաշքի համազոր էր այն, որ ի սպառ բնաջնջման եզրին գտնվող ժողովուրդը ոտքի է կանգնել և փոխել պատմության ընթացքը: Դեսպանը շնորհակալություն է հայտնել Կանադայի խորհրդարանին՝ ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օր հռչակելու համար։ Իսկ Կանադա-Հայաստան խորհրդարանական բարեկամության խմբակցության նախագահ Հարոլդ Ալբրեխթը նշել է, որ, ապրիլի 24-ին Երևանում ներկա գտնվելով Հայոց ցեղասպանության ոգեկոչման արարողություններին, սատարել է հայ ժողովրդի վերապրելու կամքին։