ԱՊՀ երկրները կակտիվացնեն պաշտպանության ոլորտի համագործակցությունը
ОбществоԱնկախ պետությունների համագործակցության անդամ-պետությունների պաշտպանական գերատեսչությունները բազմակողմ ակտիվացնելու են համատեղ գործունեությունը: Ինչպես տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության հասարկայնության և կապի վարչությունից, այս մասին համապատասխան որոշում է ընդունվել հունիսի 3-ին Ղրղզստանի Չոլպոն Աթա քաղաքում կայացած ԱՊՀ պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի (ԱՊՀ-ի ՊՆԽ) հերթական նիստի ժամանակ:
Նիստին մասնակցել է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի գլխավորած պատվիրակությունը: Օրակարգի համաձայն` դիտարկվել է համագործակցության տարբեր ուղղություններին վերաբերող շուրջ 20 հարց: Նախանշվել են ԱՊՀ-ի մասնակից պետությունների զինված ուժերի 2016թ. համատեղ միջոցառումները, այդ թվում` զինծառայողների դաշտային (օդային, ծովային) հմտությունների կատարելագործմանն ուղղված միջազգային մրցումների կազմակերպումը:
Հունիսի 4-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է Դուշանբեում (Տաջիկստանի Հանրապետություն) կայացած ՀԱՊԿ-ի անդամ պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի նիստին:
ՊՆԽ նիստն անցել է նեղ և ընդլայնված ձևաչափերով: Նիստի ընթացքում ամփոփվել են ս.թ. մայիսին կայացած ՀԱՊԿ-ի օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի ազգային ստորաբաժանումների` նախատեսված խնդիրների կատարման պատրաստության ստուգման արդյունքները, ինչպես նաև քննարկվել են մի շարք հարցեր՝ ուղղված ՀԱՊԿ-ի ռազմական բաղադրիչի հետագա զարգացմանը: