Պարենամթերքի համաշխարհային գներն ընկել են մինչեւ 6-ամյա նվազագույն ցուցանիշ
ОбществоՄայիսին սննդամթերքի համաշխարհային գներն ընկել են 2009 թվականի սեպտեմբերից ի վեր ամենացածր ցուցանիշ: Այդ մասին հաղորդել Է ՄԱԿ-ի Պարենի եւ գյուղատնտեսական կազմակերպությունը (FAO):
Գների ինդեքսը մայիսին իջել Է 2,4 կետով՝ մինչեւ 166,8 կետ: Անցյալ տարվա մայիսի համեմատությամբ այն ընկել Է 43,6 կետով: Ամենից ավելի Էժանացել են հացահատիկային մշակաբույսերը, մսամթերքն ու կաթնամթերքը: Դրա հետ մեկտեղ շաքարն ու յուղը թանկանում են:
Կազմակերպությունը նշել Է, որ հացահատիկի արժեքը նվազում Է այս տարվա բերքի վերաբերյալ լավ կանխատեսումների շնորհիվ: Ինդեքսի նվազեցման վրա ազդել Է նաեւ մի քանի ներմուծող երկրների կողմից հացահատիկի գնումների հետաձգումը: Արդյունքում այն ընկել Է 6,4 կետով՝ մինչեւ 160,8 կետ, ինչը նվազագույն ցուցանիշն Է 2010 թվականի ամռանից:
Կաթի գինն ընկնում Է Նոր Զելանդիայում դրա պաշարների աճի վերաբերյալ տվյալների եւ Եվրոպայից արտահանման աճի պատճառով: Կաթնամթերքի գների ինդեքսը մայիսին նվազել Է 5 կետով՝ մինչեւ 167,5 կետ:
Միսն Էժանանում Է, բայց աննշան (մինուս 1,7 կետ): ՄԱԿ-ի Պարենի եւ գյուղատնտեսական կազմակերպությունում դա կապում են ԱՄՆ-ից մատակարարումների կրճատման, ինչպես նաեւ մի շարք նահանգներում թռչնագրիպի բռնկումների հետ:
Կազմակերպությունը պարենամթերքի գների ինդեքսը հաշվարկում Է հումքային հինգ սննդամթերքից բաղկացած զամբյուղի հիման վրա: Ինդեքսի փոփոխման վերաբերյալ տվյալները կազմակերպության պաշտոնական կայքում զետեղվում են ամիսը մեկ, հաջորդ հրապարակումն սպասվում Է հուլիսի 9-ին: