Աճուրդով կվաճառվի Ջոն Լենոնի կորած կիթառը
КультураՋոն Լենոնի սիրած կիթառը, որը 1962 թվականին երաժիշտը կորցրել Էր, կվաճառվի աճուրդով եւ, մասնագետների կարծիքով՝ կարող Է դառնալ ամենաթանկ կիթառը վաճառքների պատմության մեջ, տեղեկացնում Է BBC-ը:
Gibson ֆիրմայի ակուստիկական կիթառը 2013 թվականին հայտնվել Է բանեցված ապրանքների խանութներից մեկում:
Կիթառը կորել Էր 1963 թվականին Լոնդոնում կայացած Ծննդյան տոների համերգից հետո:
Փորձագետները հաստատել են դրա իսկությունն ըստ լուսանկարների եւ կինոկադրերի:
Այն Բեւեռլի Հիլզում աճուրդի կհանվի նոյեմբերի 6-ին:
Գործիքի ենթադրյալ արժեքը կազմում Է 600-ից մինչեւ 800 հազար դոլար:
Աճուրդային տան սեփականատերը կարծում Է, որ այդ կիթառը կարող Է գերազանցել երկու տարի առաջ սահմանված ռեկորդը, երբ 965 հազար դոլարով վաճառվեց Բոբ Դիլանի կիթառը: