Երևանում կայանալիք միջազգային համագումարում կքննարկվեն սրտաբանությանը վերաբերող հարցեր
ОбществоՄայրաքաղաքում հուլիսի 2-4-ը կայանալիք Հայաստանի 4-րդ Միջազգային բժշկական համագումարի շրջանակում կանցկացվի 18 միջոցառում, որոնք կհամախմբեն ավելի քան 2000 բուժաշխատողների աշխարհի տարբեր անկյուններից: Ինչպես տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից, նախարարությունում հրավիրված համագումարի կազմկոմիտեի հերթական նիստում համագումարի նախագահ Արա Բաբլոյանը նշել է, որ կայանալիք սաթելիտային սիմպոզիումներից ամենալայնածավալ ան դրադարձը կկատարվի սրտաբանությանը: «Սրտաբանության երեք ուղղություններով մասնակցության ամենամեծ ակտիվությունն է կանխատեսվում: Եթե մյուս ոլորտներում սաթելիտային սիմպոզիումների համար հատկացված է մեկ օր, ապա սրտաբանությանը նվիրված երեք միջոցառում տեղի կունենա»,- նշել է Բաբլոյանը:
Համագումարի կազմկոմիտեի անդամ Մկրտիչ Ավագյանը տեղեկացրել է, որ հուլիսի 2-ին նախաեսված են պլենար զեկույցներ՝ նվիրված ինվազիվ սրտաբանությանը, հուլիսի 3-ին մասնագետները աշխատանքները կշարունակեն «Նորք Մարաշ» բժշկական կենտրոնում, իսկ հուլիսի 4-ին Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում անդրադարձ կկատարվի կոնսերվատիվ սրտաբանությանը:
Սրտաբանությանը նվիրված նման ընդլայնված քննարկում կազմակերպելու նախաձեռնությունը պատկանում է Ռուսաստանի Դաշնության բժշկագիտության ակադեմիայի Ա. Բակուլևի անվան սրտանոթային վիրաբուժության գիտական կենտրոնի ռենտգեն-ներանոթային ախտորոշման և բուժման բաժնի ղեկավար, Ռուսաստանի Դաշնության բժշկագիտության ակադեմիայի իսկական անդամ պրոֆեսոր Բագրատ Ալեքյանին: «Նա ամեն տարի համախբում է սրտաբանության ոլորտի առաջատար մասնագետներին Մոսկվայում, և հենց նրա առաջարկով այս մասնագետներն այս տարի կժամանեն Հայաստան և հայ գործըն կերների հետ կքննարկեն մասնագիտական մի շարք հարցեր»,- ասել է Ավագյանը:
Սաթելիտային սիմպոզիումի ընթացքում սրտաբանները լայնորեն կներկայացնեն մեր երկրում 2015 թվականի հունվարի 1-ից մեկնարկած սրտի անհետաձգելի վիրահատությունների՝ կյանք փրկող ծրագիրը, դրա հաջողություններն ու ռիսկերը:
ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը, ամփոփելով խորհրդակցությունը, ընդգծել է, որ սրտաբանությունը մեր առողջապահական համակարգի ամենազարգացած և հեռանկարային ուղղություններից մեկն է, իսկ մեկնարկած ծրագիրն ունի սոցիալական լուրջ նշանակություն:
Չորս տարին մեկ Հայաստանում անցկացվող Միջազգային բժշկական համագումարի շրջանակում նախատեսվում է միջազգային ճանաչում ունեցող փորձագետների և առողջապահության ոլորտի մասնագետների, ինչպես նաև աշխարհասփյուռ հայ բժիշկների և բուժքույրերի մասնակցությունը: Այս համագումարի ընթացքում անդրադարձ կկատարվի ընդհանուր բժշկությանը, դեղաբանությանը, բուժքույրական գործին, նյարդաբանությանը, ստոմատոլոգիային, սրտաբանությանը, գենետիկային, ինչպես նաև այլ ոլորտներին վերաբերող բազում թեմաների: Մասնագետների ուշադրության կենտրոնում կլի նեն նաև հանրային առողջությանը վերաբերող մի շարք հարցեր: