Արմեն Աշոտյանը մասնակցում է ֆրանկոֆոն երկրների բարձրագույն կրթության նախարարների համաժողովին
ОбществоՓարիզում մեկնարկել է ֆրանկոֆոն երկրների բարձրագույն կրթության նախարարների համաժողովը, որին մասնակցում են 44 երկրների պատվիրակություններ: Ավելի քան 30 պետությունների բարձրագույն կրթության նախարարներ առաջին անգամ հավաքվել են քննարկելու ֆրանկոֆոն երկրների համալսարաններում թվային ուսուցման զարգացման հեռանկարները:
Ինչպես տեղեկացրին ՀՀ ԿԳ նախարարությունից, Արմեն Աշոտյանն իր ելույթում կարևորելով ֆրանկոֆոնիա կազմակերպության գործունեությունը որպես քաղաքակրթական արժեքների վրա հիմնված կառույց՝ նշել է, որ թվային տեխնոլոգիաների զարգացումը նոր հնարավորություններ է ստեղծում ժամանակակից և որակյալ բարձրագույն կրթության համար՝ առավել հասանելի դարձնելով այն երիտասարդության համար:
Համաժողովի ընթացքում նախատեսվում է նաև Հայաստանի կրթության և գիտության նախարարի հանդիպումը Ֆրանսիայի ազգային կրթության նախարարի հետ: