Էլեկտրաէներգիայի թանկացման վերաբերյալ խորհրդարանական լսումները կլինեն բաց. Վարդան Այվազյան
ОбществоԱզգային ժողովում Հայաստանի էլեկտրական ցանցերի՝ հոսանքի թանկացման հայտի վերաբերյալ խորհրդարանական լսումները տեղի կունենան հունիսի 12-ին, ժամը 12:00-ին: Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում հայտնեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, տնտեսական հարցերի մշտական հանձաժողովի նախագահ Վարդան Այվազյանը: «Բոլոր հասարակական կազմակերպություններին,քաղաքացիական նախաձեռնություններին, շահագրգիռ կողմերին հրավիրում ենք մասնակցելու Ազգայինժողովում հունիսի 12-ին կայանալիք խորհրդարանական լսումներին»,- նշեց Այվազյանը:
Նա նաև վստահեցրեց, որ էլեկտրաէներգիայի թանկացման հայտի վերաբերյալ լսումները կլինեն բաց, որին կկարողանան մասնակցել բոլոր շահագրգիռ կողմերը:
Էլեկտրաէներգետիկական համակարգի 5 խոշոր արտադրող կայանները, էլեկտրաէներգիայիհաղորդման և հաշվարկային կենտրոնի ծառայություններ մատուցողները դիմել են Հանրայինծառայությունները կարգավորող հանձնաժողով՝ սակագների (վճարների) վերանայման հայտերով: Հայտեր ներկայացրած ընկերություններն են «Հայկական ատոմային էլեկտրակայան», «Միջազգային էներգետիկ կորպորացիա», «Երևանի ջերմաէլեկտրակենտրոն», «Հրազդանիէներգետիկ կազմակերպություն (ՀրազՋԷԿ)», «ԳԱԶՊՐՈՄ ԱՐՄԵՆԻԱ» ՓԲԸ-ի «Հրազդան-5» կայան, «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» և «Հաշվարկային կենտրոն» ընկերությունները: ԶԼՄ-ներիհաղորդմամբ` «Հայաստանի էլեկտրացանցերն» առաջարկում է բնակչության համարէլեկտրաէներգիայի մեկ կիլովատտ/ժամի ցերեկային սակագինը ներկայիս 41.85 դրամից հասցնել58.93 դրամի, գիշերային սակագինը՝ 31.85 դրամից 48.93 դրամի: