Սերգո Կարապետյանն աշխատանքային այցով մեկնել է Հռոմ
ОбществоՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր՝ հունիսի 5-ին, ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (ՊԳԿ) գլխավոր տնօրեն Գրացիանո դա Սիլվայի հրավերով աշխատանքային այցով մեկնել է Հռոմ: Ինչպես տեղեկացրին ՀՀ գյուղատնտեսության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, հունիսի 6-8-ը նախարարը Հռումում կմասնակցի ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (ՊԳ Կ) համաժողովին:
Համաժողովի ընթացքում քննարկվելու են ՊԳԿ-ի Հազարամյակի զարգացման նպատակների առաջընթացին առնչվող հարցեր, ինչպես նաև Սնուցման հարցերով 2-րդ միջազգային համաժողովի, գյուղատնտեսության, անտառաբուծության, ձկնաբուծության հարցերով կայացած նիստերի արդյունքները: Այցի շրջանակում նախատեսվում են նաև նախարարի հանդիպումները ՊԳԿ-ի ղեկավարության և այլ պաշտոնատար անձանց հետ: