Ուկրաինայի Չեռնովցի քաղաքի փողոցներից մեկը վերակոչել են հայազգի քաղաքական գործչի անունով
ОбществоՈւկրաինայի Չեռնովցի քաղաքի բնակիչների խնդրանքով՝ տեղի իշխանությունները որոշել են անվանափոխել քաղաքի Լոմոնոսով փողոցն ու դրան վերադարձնել պատմական անունը: Ինչպես հաղորդում է Genocide.org.ua-ն, այսուհետ փողոցը կկրի հայազգի Հակոբ Պետրովիչի անունը, ով եղել է Չեռնովցիի առաջին ղեկավարը: Պետրովիչի մահվանից հետո քաղաքի երախտապարտ բնակիչները հայկական եկեղեցուց սկիզբ առնող փողոցն անվանել են նրա անունով: Իր բարեսր տության եւ ազնվության համար տեղացիները հայազգի ղեկավարին անվանել են «քաղաքի հայր»:
Փողոցը կրել է Պետրովիչի անունը մինչեւ խորհրդային կարգերի հաստատումը: Հակոբ Պետրովիչը ծնվել է 1815թ. հուլիսի Բոսանչեում, հայ ազնվական ընտանիքում: 1864թ. նա հասարակական խորհրդի անդամ է եղել, իսկ նույն թվականի հոկտեմբերի 13-ից ընտրվել է քաղաքի ղեկավար: